«Ժամանակն է, որ քաղաքական մեծամասնությունը սթափվեր, դանակը ոսկորին է հասնում արդեն, չէր կարելի….»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում , անդրադառնալով երեկ խորհրդարանում՝ «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ տեղի ունեցածին, ասել էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի կոչի առիթով ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Կարծում եմ, նա պետք է սթափության կոչ անի ԲՀԿ-ի իր գործընկերներին, ովքեր միգուցե սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը եւ մոռացել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմադիր»:
ԱԺ փոխխոսնակը հիշեցնում է դեռ գարնանը՝ Աբովյանի եկեղեցու բացման ժամանակ ԲՀԿ առաջնորդի արած այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ