Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը այսօր Մոսկվա կատարած այցի շրջանակներում ոչ մի պայմանագիր չի ստորագրի, հայտնում են Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից: Հաղորդում է «Կիև Փոստը»:
Մամուլի ծառայությունը հերքել է ավելի վաղ տարածված լուրերը, թե Ազարովը Մաքսային միության վերաբերյալ 60 համաձայնագիր է ստորագրելու:
«Այդ տեղեկությունները [60 համաձայնագրերի հետ կապված] 100% կեղծիք են: Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը ոչ մի պայմանագիր չի ստորագրի այսօր», – ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ Ուկրաինան կշարունակի նորմալ համագործակցել Մաքսային միության երկրների հետ տնտեսական և առևտրական ոլորտներում:
Այսօր Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ապրի Ուկրաինան իրա “Մեյդանով”:
Մի հատ Սայաթ-Նովա էլ որ ունենաին էտ իրանց մեյդանում… բայց ուր՞ ա իրանց էտքան բախտ: Իրանցը Բենդեռն ա եղել ու Կլիչկոն