ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 – ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 / երկրորդ և երրորդ շենքերին հարակից / բակը: Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է զբաղեցրել և 600 հազար դրամով պարգևատրվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցի 15/2 շենքի բակը:
Համապատասխան վկայագրերն ու դրամական պարգևները Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտավազդ Սարգսյանին ու Արմեն Ուլիխանյանին հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը`մաղթելով մարզական նորանոր ձեռքբերումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն