«Եթե հետ գնանք ու թեկնածուների նույն ցուցակը դրվի, ես նորից կընտրեմ Սերժ Սարգսյանին»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք չի՞ փոշմանել, որ ընտրել է Սերժ Սարգսյանին, հատկապես այն համատեքստում, որ հայտարարում է, թե «դժգոհ է իշխանությունից», այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Պարոն Արշակյանը նաև նշեց երկրորդ պատճառը, թե ինչու է ընտրել Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյանին ընտրել եմ նրա վարած արտաքին քաղաքականության համար մինչև սեպտեմբերի 3-ը: Հիմա էլ հենց դրա համար կարող եմ նրան ընտրել»:
Իսկ թե ինչու է դժգոհ իշխանությունից, պարոն Արշակյանն ասաց. «Ես դժգոհ եմ իշխանությունից` որպես իշխանություն չունեցող մարմին: Օրինաչափ է այն, որ բոլոր նրանք, ովքեր իշխանությունում չեն, իշխանությունից պիտի դժգոհ լինեն: Իսկ իշխանության գործունեության արդյունքները ուղղակի տեղ չեն թողնում գոհ լինելու` տնտեսական քաղաքականությունը, բազմաթիվ խնդիրներ և այլն: Իսկ վերջին ակցիան` սեպտեմբերի 3-ից հետո համարում եմ, որ մենք այլևս իշխանություն չունենք, դա մեր իշխանությունը չէ: ՀՀ-ն ինքնիշխան չէ, ռուսական իմպերիայի կամակատարն են ՀՀ-ում ու ես ՀՀ իշխանության նկատմամբ պրետենզիա չեմ ներկայացնում: Իմ դժգոհությունն ուղղված է Կրեմլին` իսկական իշխանությանը: Ես համաներում եմ հայտարարում իշխանությանը, նրանք ինձ նման նվաճված երկրի քաղաքացիներ են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մեծ մեծ խոսում են… ռուսական կամակատարներ… տո եսիմ ինչ…
Մեր երկիը իրա չեղած ավերված տնտեսութամբ ու սովորական գլոբուսի վար չերեվացող տարածքով էլի սկսում ա ֆակտր դառնալ մեծ կայսրության կազմում, իսկ գալստուկավոր, տաքուկ տեղավորված “անկախականներին” դա դուր չի գալիս