Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտի» հրապարակումը արագացրեց Դիլիջանի բժշկական կենտրոնի մասնավորեցումը

Դեկտեմբեր 24,2013 17:18

Այսօր «Առավոտի» կայքում Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի, առողջապահական այդ հիմնարկության աշխատակազմի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված բողոք- նամակի վերաբերյալ մեր հրապարակումը արագացրեց իրադարձությունների ընթացքը:

Ինչպես մեզ տեղեկացրին Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները, մեր հրապարակումից որոշ ժամանակ անց Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչությունից զանգահարել են Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանին եւ պահանջել ներկայացնել հիմնարկության մասնավորեցման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ: Տիկին Պետրոսյանը հրաժարվել է ներկայացնել դրանք: Մարզպետարանի աշխատակիցները նույն փաստաթղթերը պահանջել են բժշկական կենտրոնի հաշվապահ Թերեզա Եսայանից: Վերջինս վախենալով, որ կարող է կորցնել իր աշխատատեղը, տրամադրել է փաստաթղթերը, որոնք մարզպետարան են ներկայացվել առանց տնօրեն Սիլվա Պետրոսյանի ստորագրության, առանց կնքվելու:

Ներկայումս Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատողները մտավախություն ունեն, որ հիմնարկությունը մասնավորեցնելուց հետո շատերը կորցնելու են աշխատանքը: Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակազմը որոշել է հիմնարկ լրագրող հրավիրել, որպեսզի հանրությանը ներկայացվի ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում նախատեսված է Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Թեկնածուները երկուսն են՝ բժշկական կենտրոնի գործող տնօրեն Սիլվա Պետրոսյանը եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031