Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ բացարձակ չի հետաքրքրել` ձիու պոչը, թե ձիու ժպիտը չի երեւացել. կնիք չի եղել՝ տուգանել ենք»

Դեկտեմբեր 24,2013 17:10

Վերջերս «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում, դժգոհելով, որ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը միլիոնանոց տուգանքներ է նշանակում: Այսօր «Անալիտիկ» ակումբում տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասաց, որ նման հսկայական տուգանքներ անհատների նկատմամբ չեն եղել եւ հանդիպելով այդ անձանց հետ, նրանք տեսչությանն ասել են. «Դե ասում էինք, որ հետո չգաք տուգանեք»:

Իսկ ստուգումների արդյունքում, ինչպես արդեն տեղեկացել էինք,  տուգանքի ծավալը,ակտի նախնական նախագծով 95 միլիոն դրամ է, այս թիվը վերաբերում է հենց ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին, քանի որ, ինչպես պարոն Խալիկյանն ասաց, ստուգվել են ու խախտումները հայտնաբերվել են Վաղարշ Աբրահամյանին պատկանող ոսկիների վրա, եւ հարգորոշման կետում: Հիմնական խախտումները` կնիքներից մեկի բացակայությունն է եղել, կամ ընդհանրապես կնիք չի եղել:

Aravot.am-ի այն հարցին, որ առեւտրականները բողոքում էին, որ «Սասունցի Դավիթ» կնիքի ասենք` ձիու պոչը լավ չէր երեւում, տեսչությունը դրա համար է տուգանել, պարոն Խալիկյանն ասաց. «Տեսչությանը բացարձակ չի հետաքրքրել ձիու պոչը, թե ձիու ժպիտը չի երեւացել, նման բան չի եղել` վատ երեւալու համար տուգանել: Եթե հարգորոշման թվերը վատ են երեւում, այո տուգանել ենք: Շատ է եղել՝ է 1 կնիք է խփած եղել, բայց այլ որակի ոսկի է եղել, կամ կնիք ընդհանրապես չի եղել»:

Իսկ թե ինչու հենց «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում են սկսել ստուգումները, պարոն Խալիկյանն ասաց, որ կար վարչապետի հանձնարարական եւ այս շուկայից էին շատ բողոքողները, իսկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր ոսկու առեւտրի խոշոր կենտրոնները ստուգում են:

Ասուլիսին ներկա արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանն ասաց, որ նույն շուկայում ստուգման արդյունքում 33 խախտումների դեպքեր են հայտնաբերել, որոնցից 24-ը հրդեհային անվտանգության, 9-ը` արտադրական վտանգավոր օբյեկտներին է վերաբերել: Այս խախտումների մասով վարչական վարույթ է սկսվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031