Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու ժամանակը չէ

Դեկտեմբեր 24,2013 17:08

«Կարծում եմ, հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանելու ժամանակը չէ, շատ ավելի կարեւոր գործեր կան զբաղվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի դիտարկումներ էր  ներկայացրել այն առիթով, թե ինչո՞ւ Հայաստանում մայդան չկայացավ. կիսում ե՞ք այդ մոտեցումները, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ «գազային» խայտառակ պայմանագրերը վավերացնելուց հետո երկրում բոլորովին այլ իրավիճակ է, որոնք ոչ այլ լուծումներ են պահանջում: Այդ թվում նաեւ՝ ընդդիմության միասնությունը:

Իսկ Տեր-Պետրոսյանի դիտարկումների մասով, այնուհանդերձ, ասաց. «Եթե քաղաքացին պայքարում է իր երկրի անկախության, իր երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, իր ու իր երկրի ազատության համար է պայքարում, դա չի նշանակում, որ ինքը ռուսատյաց է կամ որեւէ այլ երկրի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031