Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը չի կարողանում կարդալ քննիչի ձեռագիրը, երկրորդ անգամ ընդհատվում է նիստը

Դեկտեմբեր 24,2013 17:06

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Դատարան է եկել վկա, որի ցուցմունքից հետո դատախազ տիկին Թադեւոսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն վկայի ցուցմունքները:

Վկան ասաց, որ քննիչն է գրել, սակայն մի դեպքում նիստը ընդհատվեց. լույս քաշվեց դատախազի գլխավերեւում, որ կարողանա կարդալ: Սակայն դա էլ չօգնեց, քանի որ քննիչի ձեռագիրն անընթեռնելի է:

Աշոտ Մալաքյանը, որին մեղադրանք է առաջադրվել՝ հունիսի 17-ին գիշերվա ժամը 4-ի սահմաններում հյուրընկալվել է Արարատի մարզի Այնթապ գյուղում բնակվող իր ծանոթ Արմեն Սրապյանին: Տուժողի, որը բերման որոշմամբ այսօր պիտի ներկայանար դատի, վագոն-տնակում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ձայնագրիչը անջատելու հարցի շուրջ վիճաբանել է Արմեն Սրապյանի հոր` Գառնիկ Գևորգյանի հետ, որին միջամտել է Արմեն Սրապյանը:

Ըստ մեղադրանքի կողմի, Ա.Մալաքյանը ձեռքերով և ոտքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ա.Սրապյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև նախապես տնակից վերցված խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ա.Սրապյանի որովայնի շրջանին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի խոռոչ թափանցող ծակած կտրած վերքի վնասման ձևով:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031