Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկեսի ու «Դվին» հյուրանոցի սեփականատերերը կտուգանվեն, եթե ժամանակին շինարարությունը չավարտեն

Դեկտեմբեր 24,2013 16:48

Այսօր անդրադառնալով կիսակառույց «Դվին» հյուրանոցին` Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ «Դվին» հյուրանոցում ներդրումներ չանելու դեպքում պետությունը այն կվաճառի: Ըստ նրա այս տարի հյուրանոցի սեփականատիրոջ հետ կնքվել է համաձայնագիր, ըստ որի, գնորդը պարտավորվել է 2016-ին ավարտել հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները եւ պարտավորվել` 13.5 մլն դոլարի ներդրումներ իրականացնել:

Պարոն Սահակյանը նաեւ հայտնեց, որ հյուրանոցի գնորդը 2013թ-ին «Դվին» հյուրանոցում պետք է ներդներ 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2014թ-ին 3 մլն 970 հազար դոլար, 2015թ-ին 8 780 հազար դոլար: Ներդրումներ չանելու դեպքում նախատեսված է չներդրված գումարի 6 տոկոսի չափ տույժ ու տուգանք:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող կրկեսին, որի սեփականատերը պայմանագրով պետք է մինչեւ 2014 թվականը ներդներ մոտ 650 միլիոն դրամ, պարոն Սահակյանը հայտնեց, որ կրկեսի շենքի հիմքի հետ կապված խնդիրներ են եղել եւ այդ պատճառով էլ շենքն ամբողջությամբ քանդվել է: Ըստ վարչության պետի, 2015 թվականին, կամ ավելի շուտ կրկեսը կկառուցվի եւ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրկես: Նշենք, որ կրկեսի սեփականատերը եթե չկատարի պայմանագրային պարտավորությունները կրկին տույժ-տուգանքների կենթարկվի:

Արման Սահակյանի ներկայացմամբ, պետական գույքի մասնավորեցումից 447 մլն դրամ է գոյացել, որից պետբյուջե է մուտքագրվել մոտ 331 մլն-ը, համայնքային` 116 մլն դրամ: Պետական գույքի օտարումից 2013-ին՝ գոյացել է 1 մլրդ 260 մլն դրամից ավելի գումար:

Պարոն Սահակյանը նաեւ հայտնեց, որ Մամուլի շենքում, Իսահակյան-28-ում տեղակայված ԶԼՄ-ների համար Մշակույթի նախարարության կողմից չափորոշիչներ են սահմանվել եւ որ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման է տրվում, բացի լրատվամիջոցներից, նաեւ համայնքներին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին՝ միայն համապատասխան զարգացման ծրագրեր ներկայացնելու դեպքում:

Վարչության պետի տվյալներով, պետական բնակֆոնդում հաշվառվել է 323 միավոր անշարժ գույք, որից 50-ը՝ հանրակացարան, 49 ուսուցչի տուն, 13 բնակարան, 16 ծառայողական բնակարան, 30 բնակելի տուն, 153 բազմաբնակարան շենքերում բնակարաններ, 2 հյուրանոց, 6 ննջարանային մասնաշենք, 4 այլ նշանակության օբյեկտ: Ամբողջը՝ 399 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով:

Վարչության մասնագետները ուսումնասիրել են եւ պարզել, որ պետական սեփականություն հանդիսացող կրթական, մշակութային, մարզական եւ առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, վերակառուցման կամ նոր շինարարության համար կպահանջվի մոտ 148 մլրդ դրամ` ինչպես պետբյուջեից, այնպես էլ մասնավոր անձանցից: Այդ ներդրումներն իրականացվելու են շարունակաբար եւ ըստ ռազմավարությամբ մշակված առաջնահերթության::

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031