Երևանի քաղաքապետարանի նախաամանորյա միջոցառումների շարքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաև Հայաստանի կույրերի միավորում։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի սոցապ վարչության պետը միավորման 70 կարիքավոր անդամներին հանձնել է դրամական աջակցության մեկանգամյա նպաստները, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ։
Հայաստանի կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը միավորման անդամների անունից շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և նշել, որ այս տարի առաջին անգամ չէ, որ միավորումն արժանացել է Երևանի քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն