Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ Ամանորյա տոների կապակցությամբ դրամական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց:
Շահառուները գումարները ստանալու են տանը: Ավանդական դարձած աջակցությունը մարզպետարանի աշխատակիցներից կազմված 20 աշխատանքային խմբերը անձամբ տեղ կհասցնեն: 8մլն 295 հազար դրամ գումարը ընդհանուր թվով 553 ընտանիքների է բաշխվելու, յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 15 հազար դրամ: Գումարների բաշխումն արդեն սկսված է գյուղական բնակավայրերում արդեն իսկ հատկացվել է, Գյումրիում աշխատանքները կավարտվեն մինչև դեկտեմբերի 25-ը:
Շիրակի մարզպետի խորհրդական Արաքսյա Կիրակոսյան