«Վալենսիա» ակումբը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին շրջանը բացահայտորեն ձախողել է: Սակայն հունվար ամսից գործերը կարող են կտրուկ լավանալ, քանի որ ակումբը գնում է սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիմը:
«Վալենսիայի» նախագահ Ամադեո Սալվոն այդ առիթով հայտարարել է հետեւյալը. «Պիտեր Լիմը մեզ հրաշալի առաջարկ է արել: Ակումբը պետք է վաճառել 200-250 միլիոն եվրոյով: Նոր ներդրողը պետք է փակեր ակումբի «Bankia» բանկին, գումարներ ներդներ նոր խաղացողներ գնելու համար, ավարտին հասցներ ստադիոնի շինարարությունը եւ թույլ տար, որպեսզի ակումբը կառավարեն Վալենսիայի բնակիչները: Լիմի առաջարկները բավարարում են այս բոլոր պահանջները: Սրան ավելացրած` նա ֆուտբոլի իսկական ֆանատ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` marca.com-ի