Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանը պարզաբանումներ է ակնկալում ՄՄ–ի կազմում Հայաստանի անդամակցության հարցում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Նովոստի–Արմենիա»

Դեկտեմբեր 24,2013 16:21

Ըստ «Նովոստի–Արմենիա»-ի,  Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանների մասին հարցը պարզաբանումներ է պահանջում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, Գերագույն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Հայաստանի «ճանապարհային քարտեզը» ընդհանուր առմամբ համաձայնեցված է, կարծում եմ` հնարավոր է այն ընդունել։ Միաժամանակ Մաքսային միության սահմանի վերաբերյալ հարցը, որտեղով է այն անցնելու Հայաստանում` ղարաբաղյան հակամարտության հետ կապված, բաց է մնում։ Այդ պատճառով մենք գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզները», սակայն հատուկ պայմանով, որը կներկայացվի»,– ասել է Նազարբաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն տվյալ հարցի լուծումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031