Aravot.am-ին հասած տեղեկություններով, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել Արթիկի քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը` 1989 թվականին ծնված Ռոբերտ Ջիվանի Մուրադյանը, որը մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու մեջ:
Երեկ նշանակված է եղել հերթական դատական նիստը ու վերջինիս, օգտագործելով առիթը, շեղելով իրեն ուղեկցող ոստիկանների ուշադրությունը` կարողացել է ճարպկորեն դուրս պրծնել դատարանից:
Վարորդների փաստելով, այսօր յուրաքանչյուր քայլափոխի կանգնեցնում էին Գյումրիից դուրս եկող մեքենաները, երկար ստուգումներ անցկացնում: Թե կալանավորը ինչպես է հաջողացրել հայտնվել ազատության մեջ՝ կտեղեկացնենք ավելի ուշ:
Նշենք, որ ավազակային հարձակման համար ամբաստանվում են երկու հոգի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ