Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ժողովուրդը ե՞րբ հասցրեց դառնալ արյան ու մահվան այսքան կարոտ

Դեկտեմբեր 24,2013 15:51

Երբ կարդացի Շուշան Պետրոսյանի վթարի ենթարկվելու մասին լուրը իր մանրամասնություններով, մի պահ մտածեցի` այս է հա կսկսվի «գազանների խրախճանքը» …. Չէի սխալվել. տեսեք ինչ է կատարվում ֆեյսբուքահայության մոտ …. ինչ մեկնաբանություններ, ինչպիսի գրառումներ ….

Ակամա մտածում ես՝ այս ժողովուրդը երբ հասցրեց դառնալ մարդակեր, նույնիսկ ոչ մարդասպան, ու արյան ու մահվան այսքան կարոտ, այս երբ այսքան չարացավ, որ պատրաստ է նույնիսկ մարդու ցավը դարձնել շահարկման, առուծախի առարկա, կամ ինքնահաստատվել մարդկային դժբախտության վրա: Նվազագույնն անամոթություն է, չասելու համար անբարոյականություն, նման դրսևորումները. Մի՞թե այլևս չի մնացել կարեկցանք ասվածը ժամանակակից հայի մոտ:

Մինչ նման ցինիզմով ու անխղճությամբ հերթական «գլուխգործոցը գրելն» ու սեփական հոգու չարությունը պարպելը մի պահ Ձեզ պատկերացրեք Շուշանի, Շուշանի ընտանիքի անդամների տեղում, գոնե փորձեք հասկանալ, որ գուցե ձեր գրածը կարդան նրա որդիները …. գոնե պատկերացրեք այն ցավի աստիճանը, որը դուք կարող եք պատճառել ….

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Կարեն says:

    ”այս ժողովուրդը երբ հասցրեց դառնալ մարդակեր, նույնիսկ ոչ մարդասպան, ու արյան ու մահվան այսքան կարոտ”: Պատասխանեմ` այն օրվանից, երբ իշխանությունները դառցան մարդակեր…..և երբ ՀՀԿ պատգամավորները, եվ այդ թվում Շուշանը, ժողովրդի կարծիքով դառցան ազգի դավաճան: Մի զարմացեք, մեղքը ձերն է:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/12/24/417876/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  2. Garry says:

    ,,այս ժողովուրդը երբ հասցրեց դառնալ մարդակեր” հարգելի Ա. Գրիգորյան, այդպիսի արտահայտություն մի արեք, այդպիսիք գոնե հիմա չկան, եթե կան էլ, ապա մի քանի մարդուց կազմված ցեղեր են, ինչ որ տեղ Աֆրիկայում կամ Հարավային Ամերիկայի անանցանելի անտառներում: Կարող էիք ձևակերպել այսպես. ,,որտեղից այսքան մարդակերներ այն ժողովրդի մեջ, որին նաև ես եմ պատկանում… ?” Իսկ դրանից հետո, հիշեցման կարգով կարոք էիք գրել, ով ում երբ է կերել, ընդ որում, հիշեցնում եմ. նրանք բոլորն էլ ժողովրդից են, ուղղակի մեկը սիրում է երաժշտությունը գրել, մյուսը` լսել, այն մեկն էլ` կատարել, բայց կան նաև այնպիսինները, որ այդ ամենը սիրում են անել մարդու միսը ,,բերանը տալով”, մարդու միսը ,,շան բերանը տալով”, իսկ երբեմն էլ`իրենց բերանը տանելով… Ահա մարդակերների պատմությունը, հարգելիս: Բոլոր ժողովուրդների մոտ էլ նույն է, մի չնչին տարբերությամբ, մի տեղ մարդու մսի տեսականին է դիֆիցիտ, մյուս տեղում` մարդակերի ….

  3. dyadyur says:

    Հեղինակը շատ վատ կարծիք ունի Ազգի մասին:Մենք երբեք մարդակեր կամ գազան չենք եղել:Եվ այն վերաբերմունքը,որը դրսևորվում է կոնկրետ անձի նկատմամբ,նրան վերաբերվում է չնչին տոկոսով`որպես անձի: ,,Հայհոյանքի,,սլաքներն ուղղված են ոչ թե երգչուհի Շ.Պետրոսյանի դեմ,այլ իշխանության ներկայացուցիչ ,պատգամավոր Շ. Պետրոսյանի դեմ:Այլ հարց է,թե նա ինչպես է այնտեղ հայտնվել:Բնականաբար,եթե արժանի լիներ և վայելեր ազգաբնակչության վստահությունը,վերաբերմունքն էլ այլ կլիներ:Ընդ որում,եթե նրա փոխարեն լիներ իշխանական թևից մեկ ուրիշը,ասենք Հ.Նաղդալյանը,Գ.Սահակյանը կամ այլք,արձագանքը նույնը կլիներ:Այնպես որ,խնդիրը ոչ թե ,,վատ ու չար,, մարդկանց մեջ , այլ հենց իրենց`ՀՀԿ-ականների մեջ պետք է փնտրել:

  4. hrach says:

    Մի՞թե այլևս չի մնացել կարեկցանք ասվածը ժամանակակից հայի մոտ:

    այդ ով ա ժամանակակից ՀԱՅԸ ,,,,,,ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԸ տես ուր ա հասցրել ես պետությանը , ու ինչքան շուտ դրանց վերջը գա , այնքան ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԸ կսկսի ապրել իսկական հայի պես (ստեղծագործելով )

  5. ՀՀ քաղաքացի says:

    Ինչ ցանել են, նա էլ հնձում են:

  6. Spartak says:

    Իրոք, այսքան չարությո՞ւն…Ես Շուշանի երկրպագուն չեմ, ոչ մի անգամ չեմ կիսել նրա մտքերն ու արտահայտությունները, բայց լուրն իմանալուն պես ցավ ապրեցի, ուրախացա, երբ ավելի ուշ իմացա,որ վտանգավոր ոչինչ չկա:Չէի էլ պատրաստվում որևէ բան գրել, բայց երբ քիչ առաջ կարդացի…սպասվածից վեր էր:Արմանի նման ես էլ զայրացա:Ինչպես կարելի է այսքան չար լինել:Քարոզ չկարդամ, խորհուրդ կտայի Արմանի գրածը նորից կարդալ:

  7. Նարինե says:

    Հիշեք Մարտի 1-ին 10 երիտասարդի սպանության մասին Շուշանի ու Նունե Եսայանի կարծիքը ու կհասկանաք երբվանից:
    Ի դեպ 2-ն էլ հղի էին:

  8. խաչատուր says:

    Ափսոս այս ազգը չդարձավ արյան վրիժառու, թե չէ բոլորս էլ գիտենք թե այս ազգի մեջ այսօրվա շուշաններն ովքեր են ու ոնց են հայ ժողովրդին այնպես վերացնում ինչպես դա չկարողացան անել այլ ազգերը երեք հազար տարի շարունակ: Եթե դուք մեկ օր կարողանայիք մտնել միջին հայի վիճակի մեջ կհասկանայիք այդ երբվանից: Հիմա քանի որ ժողովուրդն անզօր է, աստված է վերցրել դրանց պատժելու գործընթացը: Բայց թե ափսոս սատանան ավելի խորամանկ է, պարզապես պետք է դրանց բոլորին վառել կամ պայթեցնել: «ԱՍԱԼԱ»-մասալա են ասում, թուրք էին սպանում, դեսպաններն…. ուր են դրանք, հայերի ամենամեծ թշնամիներն այսօր բոլորիս աչքի առաջ են, այստեղ Հայաստանում:

  9. HAYK says:

    Ինչ կա զարմանալու? Երբ որ շուշանը փրփրած բերանուվ մարտի 1-ի մարդասպաններին էր պաշտպանում / որի համար էլ դարձավ ՚՚«՚ազգընտիր՚» /, էն ժամանակ պիտի մտածեր , որ դրա համար դեռ ժուղովուրդի «սիրո արտահայտությունը» շատ ա զգալու

  10. harut says:

    Աւելի արդար պիտի ըլլար հարց տայիք թէ ԻՆՉՈՒ եւ ՈՎՔԵՐ
    ժողովուրդը այս անընդունելի վիճակին հասցուցած են ???

  11. ՀՀ քաղաքացի says:

    Շուշան Պետրոսյանի սիրտը ավելի շատ է ցավացել 10 երիտասարդների մահվան համար, քան
    ձերը:
    Լևոնականներ`, հերիքա ժողովրդին իրար դեմ հանեք:
    Շուշան ջան քեզ առողջություն, մենք քեզ շատ ենք սիրում:

  12. Gohar says:

    Յուրաքանչյուրը ստանում է այն, ինչը վաստակում է տարիների ընթացքում։ Պետք չէր իշխանավորներին հաճոյանալու համար՝ հակաժողովրդական ելույթներ ունենալ։ Իսկ ինչու՞ նման վերաբերմունքի չարժանացավ Վարդան Պետրոսյանը։ Ինչու՞ նույն այդ ժողովուրդը՝ սգալով երիտասարդների մահը, և հասկանալով, որ այդ վթարը չար պատահականություն էր, այնուամենայնիվ կանգնեց Վարդան Պետրոսյանի կողքին։ Որովհետև նա վաստակել է ազգի սերը։
    Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ երգչուհին՝ թողնելով իր երգարվեստը, որոշեց, որ նա կարող է քաղաքական հարցեր լուծել և որ ավելի վատ է՝ քվեարկել այնպիսի օրենքների շուրջ, որոնք տնտեսագիտական և իրավաբանական մտածողություն և կրթություն են պահանջում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031