Ինչպես հայտնի է, օրերս քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակեց ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր տղային՝ Արտակ Ալեքսանյանին: Ըստ «Առաջին լրատվական»– ի, Տարոն Մարգարյանը մի քանի ամիս սպասեց՝ մինչև լրանա Արտակ Ալեքսանյանի 25-ամյակը, և նա համապատասխանի թաղապետի համար անհրաժեշտ տարիքին: Ավելի վաղ փոխքաղաքապետ էր դարձել Սամվել Ալեքսանյանի մտերիմ՝ Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը: ԱԺ–ում այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք Սամվել Ալեքսանյանին:
– Պարոն Ալեքսանյան, փաստորեն Ձեր եղբոր տղային դարձրեցիքՄալաթիա–Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար, թեև նրա 25տարեկանը նոր է լրացել:
– Խի՞ դարձրեցինք, էդ մարդու աշխատանքով դառավ: Էդ մարդու աշխատանքը նայեցին ու դարձավ:
– Կարծում եք՝ 25 տարեկանում նա ի վիճակի՞ է վարչական շրջանի լավ ղեկավար աշխատել:
Կարդացեք նաև
– Այո, ի վիճակի է:
– Իսկ Ձեր ներդրումը որքա՞ն է եղել այդ նշանակման հարցում:
– Ես հիմա ավելի պարտավորված եմ էդ համայնքի համար, քանի որ իմ ախպոր տղեն ա:
– Ինչո՞վ եք արտահայտելու Ձեր պարտավորվածությունը:
– Ամեն ինչով՝ թե ֆինանսական, թե…
– Ի՞նչ ներդրումներ եք անելու, թաղապետարանին գումա՞ր եք տալու:
– Թաղապետարանին գումար չենք տալու, բայց թաղապետարանին օգնում ենք ամեն ինչով:
Մարինե Խառատյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում