Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հովեր» պետական կամերային երգչախումբն ամփոփում է 2013-ը

Դեկտեմբեր 24,2013 15:29

Դեկտեմբերի 25-ին` ժ. 18-ին, Կամերային երաժշտության տանը կայանալիք Սոնս-Սանսի «Սուրբ Ծննդյան» օրատորիայի երևանյան պրեմիերայով «Հովեր» պետական կամերային երգչախումբը կեզրափակի իր այս տարվա ստեղծագործական բուռն գործունեությունը: Օրատորիան գրված է երգչախմբի, նվագախմբի, տավղի, երգեհոնի և հինգ մենակատարների համար և կհնչի Կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
2013թ-ը «Հովեր» պետական Կամերային երգչախմբի գործունեության 21-րդ տարին էր: Տարվա ընթացքում երգչախումբը ներկայացավ 26 լիարժեք համերգներով, 10 ելույթ-մասնակցությամբ և 2 ձայնագրությամբ: «Հովեր» երգչախումբը և «Հովեր-Օկտետը» այս տարի ունեցան 4 հյուրախաղեր և 3 միջազգային խմբերգային փառատոների մասնակցություն: Դրանք էին՝ հուլիսին՝ Թայվանի միջազգային խմբերգային փառատոնը, սեպտեմբերին՝ «Ֆլանդերեն-Մեխելեն» բելգիական միջազգային խմբերգային փառատոնը և Ֆրանսիայի բրետոնական «Ազգերի երաժշտություն» միջազգային խմբերգային փառատոնը: Այս ուղևորությունների ընթացքում երգչախումբը և «Հովեր-Օկտետը» հանդես եկան Նանտեռ-Ամանդյե, Տայպեյի ազգային և Գիլի «Կվառց» հեղինակավոր համերգասրահներում: Իր արտերկրյա համերգային ծրագրերում «Հովեր»-ը ներկայացրել է կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ խմբերգային երաժշտություն, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Վ. Շարաֆյան, Ա. Ազիզյան, Ա. Ավանեսով, Ա. Ոսկանյան, Ա. Բոյամյան, Դ. Հալաջյան, Տ. Մանսուրյան, Ա. Աղաջանյան, Է. Հովհաննիսյան):

hover_10

Այս տարի «Հովեր»-ը մասնակցել է 3 օպերային ներկայացումների («Գեղջկական պատիվ» օպերայի համերգային կատարմանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, (դիր.՝ Էդուարդ Թոփչյան), «Անուշ» օպերային՝ Կամերային նվագախմբի հետ համատեղ, (դիր.՝ Վահան Մարտիրոսյան, ռեժ. Սերժ Ավետիքյան) և Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությանը Շուշի քաղաքում, Ֆիլահարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, դիր.՝ Էդուարդ Թոփչյան, ռեժ. Ժիրայր Դադասյան): Համագործակցելով երևանյան կամերային երգչախմբերի հետ՝ «Հովեր» երգչախումբը հանդես է եկել Ռ. Ամիրխանյանի «Սիրո կանտատ»-ի և Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի երևանյան պրեմիերաներին: «Հովեր» երգչախումբը մասնակցություն է ունեցել նաև մի քանի հոբելյանների (Հ. Պապյան, Բ. Թումանյան և այլն) և երևանյան փառատոների («Ոսկե ծիրան». «Հայակ», «Էրեբունի-Երևան», «Երևանյան գրական շաբաթ», «Ճապոնական ֆիլմերի փառատոն», Իջևանի «Արվեստների փառատոն», համաշխարհային խմբերգային երաժշտության օրվա հանդիսություն):

Երգչախումբը առանձին մենահամերգներ է ունեցել՝ նվիրված Հայաստանի Երաժշտական (Երգչախմբային) ընկերության հիմնադրման 55 ամյակին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին և Ա. Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Երգչախումբը պատվոգրերի է արժանացել Երևանի քաղաքապետարանի և Երաժշտական ընկերության կողմից:

Արդեն մեկ տարի է՝ երգչախումբը գտնվում է Վիվա Սելլ ՄՏՍ ընկերության հովանավորության տակ. հատկանշական է, որ երգչախմբում աշխատող շատ երաժիշտներ հայրենիքում կայուն աշխատանք և արվեստով զբաղվելու ամուր հիմքեր ունենալու շնորհիվ չեն լքել մեր երկիրը և շարունակել են զարգացնել երգչախմբային արվեստը Հայաստանում:
Բանախոսներ՝ Սոնա Հովհաննիսյան՝ երգչախմբի գեղ. ղեկավար և գլխ. խմբավար
Արման Պադարյան՝ երգչախմբի տնօրեն

Մամլո հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031