Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը` Զարուհի Փոստանջյանի մասին. «Էնտեղ գողցող, քցողներ շատ կան, էն աղջիկն էլ նրանց զենքով է պայքարել նրանց դեմ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2013 15:14

«Էնտեղ գողցող, քցողներ շատ կան, էն աղջիկն էլ նրանց զենքով է պայքարել նրանց դեմ: Ես դա չէի անի, բայց աղջիկը հուսահատված է, անում է ամեն ինչ, և ես դրական եմ գնահատում նրա արածը»,-Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը այսպես արտահայտվեց Զարուհի Փոստանջյանի` երեկ խորհրդարանում պատգամավորների գրանցման քարտերը հավաքելու փաստի մասին:

Այս հարցի շուրջ քննարկումը ծավալվեց այն ժամանակ, երբ բանավեճի ընթացքում, ի պատասխան Ազատ Արշակյանի ոգևորության, թե երիտասարդ ընդվզողներ են հայտնվել, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ռեպլիկի կարգով ասաց. «քարտեր գողացողներ»: Այնուհետև հավելեց, թե «դեմ է, որ իր վրա բռնանան և թույլ չտան քվեարկել»: ՀՀԿ-ական պատգամավորը նաև բացասաբար արտահայտվեց լրագրողների` ԱԺ-ում կազմակերպած բողոքի ակցիային ու նկատեց. «Կամ դու լրագրող ես, կամ ակտիվիստ»:

Պարոն Արշակյանը Կարինե Աճեմյանին ասաց, թե գովելու է իրենց` իշխանությանը, ու նշեց. «Ես ձեզ գովում եմ, որ դուք չհանձնվեցիք, ձեզ նվաճեցին: Հարկավոր է Մոկաց Միրզա լսել, մեր Մոկաց Միրզան գնաց Մոսկվա ու փաստի առաջ կանգնեց»: Կարինե Աճեմյանն էլ ասաց. «Ինձ Ձեր այդ գովելը պետք չէ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը կենտրոնացավ Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու թեմայի վրա ու նշեց. «Նախարարները չորս տարի համոզում ու խոսում էին եվրաինտեգրացիայի մասին, մեկ էլ հանկարծ սալտո մորտալե են անում: Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ որևէ դրական գործ կատարել: Այս սկզբունք չունեցող մարդկանց չի կարելի կառավարությունում պահել»:

Միջամտեց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը. «Ուղղակի ապշած եմ, թե ոնց է Կարինե Աճեմյանին հաջողվել Արմեն Մովսիսյանից պատասխաններ ստանալ, քանի որ ամբողջ Հայաստանի հանրությանը չի հաջողվել նրանից որևէ հոդաբաշխ բան լսել»:

Այնուհետև մտահոգություն հայտնեց Շանթ Հարությունյանի ներկայիս կացության մասին. «Նրա ճակատագիրը անհայտ է: Չի կարելի, որ ՀՀ-ի ամենաանկախական ու ամենապայծառ մարդկանցից մեկը գտնվի հոգեբուժարանում առանց տեսակցության իրավունքի»:

Անուշ Սեդրակյանը կարծում է, որ «այսօր Հայաստանում ՀՀ իշխանական մակարդակով չի իրականացվում պարկեշտ քաղաքականություն»:

Կարինե Աճեմյանի և Անուշ Սեդրակյանի միջև բանավեճ ծավալվեց նաև կոկորդիլոսի խնդրի շուրջ: Կարինե Աճեմյանը նշեց, թե «պրոբլեմը կոկորդիլոսը չէ», Անուշ Սեդրակյանը հակադարձեց. «Կոկորդիլոսներն են մեր պրոբլեմը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031