Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մաքսային միության շրջանակում սահմանափակումների ցանկը պետք է կազմված լինի մինչ եկող տարվա մարտի 1-ը։
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, նախագահն այս մասին հայտնել է Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման ժամանակ։
«Մինչ 2014թ. մարտի 1-ը պետք է պատրաստ լինի Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում եղած սահմանափակումների ցուցակն ու որոշված լինի դրանց վերացման ժամկետները»,-ասել է Պուտինը։