Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայազն». Ընդդիմությունափոխությունն այլևս անայլընտրանք նախապայման է

Դեկտեմբեր 24,2013 14:47

Հայաստանի ինքնիշխանության, ազգային անվտանգության և պետականության հիմնարար շահերի դեմ հանցավոր հետևողականությամբ գործող ներկայիս անօրեն վարչախումբը Սահմանադրական իրավունքի ողջ տարողությամբ չունի և երբևէ չի ունեցել հայ ժողովրդի և Հայոց պետության անունից հանդես գալու որևէ իրավունք:

Շարունակելով ազգային շահն ու ինքնիշխանությունը հանուն անձնական ու խմբակային հանցանպատակների դավելու ընթացքը, իշխանությունը յուրացրած վարչախումբը խորհրդարանական հաստատման է ներկայացրել դեկտեմբերի 2-ին կնքված ծայրաստիճան ստորացուցիչ և հեռահար սպառնալիքներով հարուստ «գազային համաձայնագիրը»:

Իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների մեծամասնությունը դարձյալ նախընտրել է մնալ քաղաքական «կոռեկտության» սահմաններում: Իրավիճակը մասամբ փրկել է Զարուհի Փոստանջյանի քայլը, որի շնորհիվ չորս խմբակցություններն այս պահին ձգտում են «շատ սկզբունքային» երևալ՝ բավարարվելով սոսկ ոչ էլեկտրոնային քվեարկության օրինականության վիճարկմամբ:

Ընդդիմության ընդհանուր գաղափարական, կազմակերպչական և մարդկային որակները վաղուց ի վեր Հայաստանում հակապետական վարչախմբի իշխանազրկման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտ են: Ուստի, ընդդիմությունափոխությունն այլևս անայլընտրանք նախապայման է՝ Հայաստանում ազգային հեղափոխությունն ու համակարգային իշխանափոխությունն իրականացնելու համար:

Միաժամանակ, հակապետական վարչախմբի ստորագրած և խորհրդարանական խամաճիկ մեծամասնության «վավերացրած» Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող կամ նվազեցնող որևէ պայմանագիր, համաձայնագիր կամ արձանագրություն ի սկզբանե զուրկ է որևէ օրինավորությունից, առ չեղյալ է և Հայոց պետության համար որևիցե իրավական պարտավորություն չի առաջացնում:

Ընդ որում՝ Հայոց պետության ինքնիշխանության դեմ քստմնելի ոտնձգություն կատարած յուրաքանչյուր պետական պաշտոնյա և պատգամավոր, երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո, անսասան հետևողականությամբ ենթարկվելու է անհատական խստագույն և անխուսափելի քրեաիրավական պատասխանատվության:

«Հայազն» կուսակցության վարչություն
24 դեկտեմբերի 2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031