Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցնող տարում Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավումը կարեւոր էր Հայաստանի համար

Դեկտեմբեր 24,2013 14:05

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանն անդրադարձան տարածաշրջանային արտաքին քաղաքական գործընթացներին:

Ալեքսանդր Իսկանդարյանի ձեւակերպմամբ`տարին շատ հետաքրքիր էր, ոչ միայն արտաքին քաղաքականության համար, այլեւ տարածաշրջանային քաղաքականության: «Ներսում հանգիստ վիճակ է»,- ասաց նա, անդրադառնալով  տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումներին, ընդգծելով դրանց կարեւորությունը Հայաստանի համար:

Ալեքսանդր Իսկանդարյանը վերլուծելով Թուրքիայի քաղաքական զարգացումները, հատկանշական համարեց նրա դերը տարածաշրջանում, իսկ այն իրադարձությունները, որ տարվա ընթացքում տեղի ունեցան Վրաստանում, Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, թե դրանցից կարելի է առանձնացնել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավումը, որը եւս մեզ համար մեծ կարեւորություն ունի:

Եվրամիության մասին խոսելիս էլ` Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ տարին ԵՄ-ի համար անհաջող էր: «Սրանք այն ամենն է, ինչ տեղի է ունենում մեր շուրջ ու իր ազդեցությունը թողնում Հայաստանի վրա»,- ավելացրեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հույս հայտնելով, թե 2014 թվականին Հայաստանի համար տարածաշրջանում առաջընթացներ կլինեն:

Տաթեւ Հայրապետյանն էլ ընդգծեց, որ 2013-ը Ադրբեջանի համար էր կարեւոր, այնտեղ ընտրություններ եղան, բացի այդ, տարին սկսվեց լարված դեպքերով, մասնավորապես՝ ձերբակալություններով: Այդուհանդերձ, ադրբեջանական ընդդիմադիր ուժերին հաջողվեց միավորվել, ընտրություններն անցան բազմաթիվ խախտումներով, շատ դիտորդական առաքելություններ չիրականացրեցին իրենց առաքելությունը: Սակայն ընտրություններից հետո, Տաթեւ Հայրապետյանի խոսքով, իշխող վարչակարգը ընթացավ ընտրությունների լեգիտիմությամբ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031