Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ ժամը 17.00-ին քարտուղարություն կհանձնվի հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին դիմումը: Ընդդիմադիրները պահանջելու են պաշտոնանկ անել հանձնաժողովի հանրապետական նախագահ Սուքիաս Ավետիսյանին եւ չեղյալ հայտարարել երեկ խորհրդարանում տեղի ունեցած «Գազային համաձայնագրերի» վերաբերյալ բաց քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նման հնարավորություն ընձեռում է հանձնաժողովի անդամների 2/3-ով արտահերթ նիստ հրավիրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ