Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի մաֆիա՞ն է պատճառը, որ արեւային էներգիան մեր երկրում չի զարգանում

Դեկտեմբեր 24,2013 13:52

Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը, որը նաեւ Հելիոֆիկացիայի (արեւային էներգիա) ծրագրի հեղինակն է, եկել է այն եզրակացության, որ մեր երկրում արեւից էներգիա ստանալու ուղղությունը չի զարգանում, քանի որ գազի մաֆիա է գործում:

Այսօր «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում արեւային էներգիայի մասնագետը իշխանություններին կոչ արեց «դարձի գալ», քանի որ գիտնականի համոզմամբ՝ «այսօր միակ ուժը, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից, գիտությունն է»: Նրա խոսքերով. «Խնդիր է դրված, որ պետք է լինի գազ եւ այլընտրանք չպիտի լինի, ես ուզում եմ հասկանալ այդ այլընտրանքի մեջ արեւն է՞լ է մտնում, թե խոսքը միայն իրանական գազին է վերաբերում»:

Պարոն Համազասպյանի խոսքերով, իրենց խումբը, որը տարիներ ի վեր աշխատել է արեւային էներգիայի զարգացման ուղղությամբ եւ մեծ հաջողությունների է հասել, այսօր հենց մեր իշխանություններից «գոտկատեղից ներքեւ» հարված է ստացել: ԱԺ-ն անարձագանք է թողել Վահան Համազասպյանի առաջարկը՝ արեւային էներգիայի ուղղությունը զարգացնելու հարցը բաց լսումների դնելը, ՀՀ  վարչապետը մերժել է շվեյցարացիների օգնությունը արեւային էներգիան մեր երկրում զարգացնելու համար 300 միլիոն դոլարի ներդրումը, կրթության եւ գիտության նախարարությունը փակել է Աբովյան քաղաքի կրթահամալիրին կից «արեւային պալիգոնները», որտեղ երեխաները պետք է ծանոթանային արեւային էներգիա ստանալու եղանակներին:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի

խոսքերով, Հայաստանում այն, ինչ որ կուտակել էինք վերջին 20-25 տարում, ոչնչացրեցին, քանի որ գիտաարտադրական արդյունաբերությունը կենտրոնացվում է մի քանի հզոր երկրների ձեռքում, իսկ մեր պես երկրներին, թույլ չեն տալիս այն զարգացնել, «ոչնչացնում են, ապամոնտաժում» եւ ներմուծում «թալանչի առեւտրի միջոցով փող կուտակելու մշակույթը»:
Պարոն Մանուչարյանի համոզմամբ՝ այդ ամենի դեմ պայքարելու միակ միջոցն այն է, որ ժողովուրդը թույլ չտա ոչնչացնել գիտատար արդյունաբերության զարգացումը:

Պարոն Համազասպյանի ներկայացմամբ, աշխարհի ապագան արեւային տեխնիկան է եւ արեւային տեխնիկայի շուկան այսօր շատ զարգացող շուկա է, եւ եթե Հայաստանը մտնի այդ շուկան, ապա 400-800 հազար աշխատատեղ կբացվի մեր երկրում: Նրա հաշվարկներով՝ այդքան աշխատատեղ կլինի, եթե մենք գրավենք այդ շուկայի ընդամենը 0,1 տոկոսը. «Ինչու մենք չենք կարող օգտագործել մեր հնարավորությունները: Քսան տարի համաշխարհային մակարդակի գործ ենք արել արեւից էներգիա ստանալու հարցում եւ հիմա ստացվում է, որ ապարդյուն: Մեզ ասում էին, որ ձեր գործերը չեն գնում առաջ, որովհետեւ գազի մաֆիա կա»: Գիտնականի համոզմամբ՝ ճիշտ է, այսօր «գազի մահակը ռուսների ձեռքում է, բայց դա երկար չի տեւի:

Ռուսաստանն էլ է այսօր ձեռք գցել արեւային էներգիայի զարգացմանը:

Կառավարությունում լայն քննարկման դնենք արեւային ծրագրի զարգացման հեռանկարները: ՄՄ մտնելը ճիշտ է, քանի որ Սիբիրում հսկայական հարստություն ու պաշարներ կան: Ռուսաստանը հիմնվում է գազի եւ նավթի վրա, բայց այնտեղ վիճակն այդքան էլ լավ չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031