Հայաստանում առկա է թույլատրելի սերմերի ցանկ
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը շատ ավելի մեծ աճ կարձանագրեր , եթե արտահանմամբ զբաղվեր ոչ թե մեկ ընկերություն , այլ՝ շատ ընկերություններ. լիներ մրցակցություն։ Այդ մասին նշեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը՝ « Հենարան» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա, այժմ լոլիկի արտադրությունը պակասել է 40%–ով եւ շուկայում հիմնականում առկա է տեխնիկական լոլիկ, ոչ նախատեսված սեղանի համար։ Ըստ Հ. Բերբերյանի, դրա պատճառն այն է, որ գյուղացիները սկսելով կատարել գործարանների պատվերները ՝ սկսեցին աճեցնել տեխնիկական լոլիկ։
Նա հավելեց նաև , որ Հայաստանում առկա է թույլատրելի սերմերի ցանկ, և այդ ցանկից դուրս Հայաստան սերմ ներկրելու համար պետք է համապատասխան թղթեր ցույց տալ մաքսատանը։
Կարդացեք նաև
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ