Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

95 մլն դրամով կտուգանվի «Վաղարշ եւ որդիներ» ընկերությունը

Դեկտեմբեր 24,2013 13:16

«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկան կտուգանվի մոտ 95 միլիոն դրամով:

Այս թիվը հնարավոր է փոփոխվի, քանի որ տնտեսվարողը հնարավոր է այնպիսի հիմնավորումներ ներկայացնի, որ տուգանք չկիրառվի: Այս մասին այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը:

Նրա ներկայացմամբ՝ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հիմնականում առանց հարգորոշման ոսկյա զարդեր կամ անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա իրեր:

Խախտումների մեծ մասը հայտնաբերվել են, ինչպես վստահեցրեց Լեւոն Խալիկյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին պատկանող ոսկու առեւտրի կետերում:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031