Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատներից չեն ուզում հրաժարվել. Ա1+

Դեկտեմբեր 24,2013 13:03

Պատգամավորի մանդատից հրաժարվելը ոչ իշխանական քաղաքական ուժերից միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար է Սերժ Սարգսյանին նեղ վիճակում դնելու միջոց։

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արդյունավետ պայքար տանենք եւ ձեւավորենք օրինական իշխանություններ Հայաստանի Հանրապետությունում»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մանդատներից հրաժարվելու խնդիր չի տեսնում, ինքը մանդատից կառչած գործիչ չի եղել, բայց դա ի՞նչ է տալու ընդդիմությանը. «Եթե դա տալու է էն, որ ընդհանրապես էստեղ որեւէ հարց չի քննարկվելու, որեւէ ընդդիմախոսի ձայն չի լսվելու, եթե դա լավագույն տարբերակն է, ապա ես անձնապես էդտեղ խնդիր չեմ տեսնում, բայց ես չեմ կարծում, որ դա լավագույն տարբերակն է»։

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը նույնպես խնդիր չի տեսնում, քաղաքական պայքարի տարբերակ է, բայց թող մյուսներն էլ վայր դնեն իրենց մանդատները. «Ես բացարձակապես վստահ չեմ, որ մյուս ոչ իշխանական բոլոր խմբակցությունները պատրաստ են այդ քայլին»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031