Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Ի՞նչ տարբերություն՝ նա իմ քվեարկության քա՞րտը գողացավ, թե՞ գրպանիս պարունակությունը». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 24,2013 12:42

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   -Խուլիգանությո՞ւն, գողությո՞ւն, թե՞ պառլամենտական պայքարի նոր դրսեւորում. քաղաքական փոքրամասնությունը փորձեց տապալել համաձայնագրի քվեարկությունը՝ կիրառելով պայքարի մի նոր` նախադեպը չունեցող մեթոդ: Ձեր գնահատականը:

-Նախ, հանձին «Ժառանգության» պատգամավորի, գործ ունենք մի անձնավորության հետ, որն իրեն թույլ է տալիս խորհրդարանի դահլիճում հնչեցնել այնպիսի արտահայտություններ, որոնք առհասարակ հարիր չեն հայ կնոջը: Լսում ես ու մտածում՝ լավ, ինչպե՞ս է իրեն նման պահվածք թույլ տալիս այս կինը:
Սակայն երեկվա դեպքը ցույց տվեց, որ Փոստանջյանը որոշել է չբավարարվել միայն անհարգալից արտահայտություններ շռայլելով: Ականատես եղանք նրա կողմից կատարված հերթական անբարո քայլի մի նոր դրսեւորման:
Այն, որ այդ անձնավորությունը ժամ առ ժամ անցնում է թույլատրելիի սահմանները, կարծում եմ, նաեւ պատգամավորներս ունենք մեր մեղքի բաժինը, որովհետեւ անհրաժեշտ չափով կոշտ չենք արձագանքում նրա քայլերին, մտածում ենք` կին է, կվերանայի իր պահվածքը, բայց համոզված եմ, որ նման մարդուց անհնարին է ողջամտություն ակնկալելը:

   -«Կոշտ պայքար» ասելով ի՞նչ նկատի ունեք: 

-Կատարվածը քարտագողություն է` մի նոր երեւույթ մեզանում, եւ նման երեւույթները պետք է կանխել օրինական ճանապարհով: Դրա համար, կարծում եմ, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել ե՛ւ ԱԺ կանոնակարգում, ե՛ւ վարչական իրավախախտումների մասին օրենքում: Մարդը խոսում է օրենքի անունից, քաղաքակրթությունից, մարդու իրավունքներից, բայց հենց ինքն է շրջանցում ե՛ւ օրենքը, ե՛ւ էթիկայի սահմանները: Այլեւս բավական է, նմաններին պետք է օրենքի ուժով իրենց տեղը դնել:

   -Ձեր ակնարկը շատ թափանցիկ է` Փոստանջյանի քայլը քրեորեն հետապնդելի արա՞րք է:

-Իսկ ինչո՞ւ ոչ, ի՞նչ տարբերություն՝ նա իմ քվեարկության քա՞րտը գողացավ, թե՞ գրպանիս պարունակությունը: Խոսում է մարդու իրավունքներից, բայց ոտնահարում մյուս պատգամավորների իրավունքը: Չի կարելի հանդես գալ խոսքի ազատության ջատագովի դիրքերից, բայց սեփական կարծիքը փաթաթել մյուսների վզին:
Սա նախապես կազմակերպված գործողություն էր, մի քանի օր է՝ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ ենք ստանում ես եւ իմ գործընկերները` «Չհամարձակվես կողմ քվեարկել»: Բավական չէ, որ առանց ինձ հետ համաձայնեցնելու հեռախոսահամարս ինչ-որ մարդկանց են փոխանցել, դեռ մի բան էլ փորձում են իրենց կարծիքը մեզ պարտադրել: Սա ակնհայտորեն իրավունքի խախտում է: Կատարվել է ե՛ւ էթիկայի, ե՛ւ օրենքների կոպիտ խախտում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lusik says:

    Զարուհին քարտերը չի գողացել : Գողությունն անում են աննկատ , դու չես էլ զգում , որ պայուսակիցդ թղթապանակդ հանեցին :Իսկ որ դուք ամբողջ ժողովրդի գրպանի պարունակությունն եք դատարկում ` մինչև դրա լցվելը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031