Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Մանվել Բադեյանի գործը ընդունվել է էթիկայի հանձնաժողովի վարույթ

Դեկտեմբեր 24,2013 12:28
badeyan

Քիչ առաջ ավարտվել է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ եզդի երիտասարդների դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի ընդունվել է վարույթ:

Հիշեցնենք՝ վերջերս խորհրդարանում հանրապետական պատգամավորը  վիրավորական եւ հեգնական արտահայտություններ էր արել լրագրողների եւ եզդիների հասցեին, ինչից հետո եզդի երիտասարդները բողոքի ակցիա անցկացրեցին խորհրդարանի շենքի դիմաց՝ պատգամավորին նվիրելով  իրենց նկարած ավանակը եւ զուգարանի թուղթ, որպեսզի խոսելուց առաջ բերանը մաքրի:

Ավելի ուշ երիտասարդները դիմում էին ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ քննարկելու համար պատգամավորի վարքագիծը:

Ի դեպ, հանձնաժողովին պատրաստվում են դիմել  նաեւ լրագրողները, բայց քանի որ միեւնույն հիմքով երկու դիմում հանձնաժողովը չի ընդունում, իսկ եզդի երիտասարդները ավելի վաղ էին դիմել, լրագրողներն առայժմ սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը:

Էթիկայի հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Վահան Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի անդամները հանդիպել են դիմումատուների հետ, զրուցել են. «Վերջիններս ասացին, որ եթե պատգամավորը ներողություն խնդրի, իրենք գոհ կլինեն: Բայց կարծես ներողության պես մի բան եղել է: Ինչեւէ, գործը ընդունվել է վարույթ, առաջիկա նիստերից մեկում հանձնաժողովը կքննարկի եւ որոշում կկայացնի»:

Ի դեպ, հարցի զեկուցողը լինելու է հենց Վահան Բաբայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031