Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էլոյանը ծառայողական մեքենան հանձնել էր երկու շաբաթ հետո

Դեկտեմբեր 24,2013 12:14

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցով դատական հերթական նիստը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տևեց 10 րոպե: Հայցվորի ներկայացուցիչը հարցեր ուղղեց կառավարության ներկայացուցիչ Ռաշիդ Գալստյանին, մասնավորապես, աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմքերի շուրջ: Հայցվորի ներկայացուցիչը ուզում էր ճշտել, թե ինչպես կարող է որոշում լինել ազատման մասին, երբ մեկ օր առաջ եղել է այլ հրաման Վահե Էլոյանին նախարարի օգնական նշանակելու մասին: Ռաշիդ Գալստյանը նշեց, որ եղել է փոխադարձ բանավոր համաձայնություն և եթե ըստ նրա՝ չլիներ այդ համաձայնությունը, ապա Վահե Էլոյանն իր ծառայողական մեքենան, ծառայողական գույքը կհանձներ ոչ թե երկու շաբաթ անց, այլ հենց հաջորդ օրը:

Eloyan_2

Դատավոր Գայանե Կարախանյանի հարցին, թե այդ հանձնման վերաբերյալ կա՞ր որևէ փաստաթուղթ, պատասխանողը ասաց, որ ոչ: Կողմերն այլևս հարցեր չունեին, և դատարանը գալիք տարվա հունվարի 31-ին կհետազոտի այն ապացույցները, որոնք կներկայացնեն կողմերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031