Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, երեկ ԱԺ-ում կատարվածը ուղերձ է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին:
«Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր են եւ կարիք ունենք ուժեղ հարաբերությունների: Բայց պուտինյան Ռուսաստանը Հայաստանին շատ վատ է վերաբերվում, այն դեպքում, երբ Հայաստանը միակ վստահելի գործընկերն է տարածաշրջանում»,- այսօր «Peoplemeter» ակումբում ասաց պարոն Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը պետք է ավելի ինքնասիրություն ունենա եւ իր դիրքերը պաշտպանի ՌԴ-ի հետ հարաբերություններում. «Վտանգավոր է Հայաստանի կարեւոր հնարավորությունները տալ Ռուսաստանին եւ քիչ բան ստանալ դրա դիմաց»:
Պարոն Կիրակոսյանը նաեւ անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեին կատարած հայտարարություններին եւ ասաց, որ այդ ելույթը մի բան ցույց տվեց. «Նախագահի վերջին հայտարարությունը բավականին տխուր է: Տեր-Պետրոսյանի ելույթը ցույց է տալիս, որ իր ժամանակաշրջանն ավարտված է: Եթե նայում ենք վերջին հայտարարություններին, այն հստակ տարբերվում է նրա նախորդ տարիների վարած քաղաքականությունից: Դա նշանակում է, որ չափից շատ ուշադրություն ենք դարձնում նախորդ նախագահների ասածներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ