Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը քաղաքական գործչից վերածվել է մեկնաբանի. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 24,2013 11:58

Երբ Տեր-Պետրոսյանը խոսք է բացում նույն երեւույթի՝ Մոլդովայում, Վրաստանում ու Ադրբեջանում 1990-ականներին ունեցած դրսեւորումների մասին, ապա այստեղ իսկապես տեղին է արձանագրում հակառուսականության ու տարածքային կորուստների ուղղակի եւ անմիջական կապը։ Սակայն նույն երեւույթը Հայաստանում տարածում չգտնելու եւ դրա շնորհիվ տարածքային ձեռքբերումներ ունենալու նրա պնդման մեջ նկատվում են պատմական փաստերը շրջանցելու միտումներ, քանի որ մեզանում հակասովետական պայքարը հակառուսականի չվերածվեց ոչ թե այն ժամանակվա հհշական իշխանությունների «խոհեմության» պատճառով, այլ ստեղծված ծանր կացության եւ ինչու չէ նաեւ՝ հհշական իշխանությանը այս հարցում կոշտ կերպով ընդդիմացող ուժերի դիմադրության հետեւանքով։ 

Այն փաստը, որ իր եւ իր թիմակիցների կողմից նման «խոհեմությունը» միանգամից ձեռք չբերվեց, ապացուցվում է Շահումյանի ու Գետաշենի կորստյան իրողությամբ, ինչը, հասկանալի պատճառներով, շրջանցվել է Տեր-Պետրոսյանի ելույթում։
Բայց երբ իր պատմական վերլուծությունից հետո Տեր-Պետրոսյանն անցնում է Հայաստանում Մայդանի չկայացման երրորդ պատճառի բացահայտմանը, ապա պատմությունից կրկին նետվելով քաղաքականության գիրկը՝ դրսեւորում է Արեւմուտքի հանդեպ իր ներկա վերաբերմունքի իրական շարժառիթները։ Նախկին նախագահը դեռեւս իր կառավարման տարիներին դրսեւորել է իրեն չընդառաջող քաղաքական ուժերի ու անհատների հանդեպ հիշաչար վերաբերմունքի բազում օրինակներ, որն այժմ մեծ հաջողությամբ կիրառում է 2008-ին իր հանրահավաքային պայքարին չաջակցած Արեւմուտքի հանդեպ։ Ուստի Տեր-Պետրոսյանի պնդումն առ այն, որ եթե 2008-ի գարնանը Արեւմուտքն աջակցեր «հայկական Մայդանին», ապա ներկայումս «ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը չէին կանգնի ներկայիս քաղաքական ֆիասկոյի առջեւ», ակնհայտորեն ոչ թե քաղաքական սառը հաշվարկի արդյունք է, այլ պարզ ու սովորական չարախնդություն։ Եթե Տեր-Պետրոսյանն իրեն սահմանազատում է «հարգարժան արեւմտամետներից», ապա ինչո՞ւ է դժգոհում, որ Արեւմուտքը 2008-ին այդպես էլ չաջակցեց իրեն։ Ավելին՝ եթե նա սեպտեմբերի 3-ին Հայաստանի ղեկավարության ընդունած որոշումը համարում է «կատարված փաստ», ապա չպետք է պնդի, որ 2008-ին իրեն աջակցելու դեպքում Արեւմուտքը չէր կանգնի ներկայիս ֆիասկոյի առջեւ, որովհետեւ այն, ինչ ֆիասկո է Արեւմուտքի համար, Տեր-Պետրոսյանի համար սոսկ անցած էտապ է։

Այսօրինակ ակնհայտ հակասությունները վկայում են, որ նախկին նախագահը բավականին հեռացել է քաղաքական կոնկրետ իրավիճակների գնահատման հիման վրա կոնկրետ լուծումներ առաջադրելու եւ հետապնդելու հարթությունից։ Ժամանակ առ ժամանակ հանդես գալով վերլուծական բնույթի ելույթներով՝ նա պարզապես վերահաստատում է իր ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031