Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսները միանշանակ եւ բաց արձանագրել են, որ չեն պատրաստվում հայկական կողմի հետ «նեյնիմներ անել». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 24,2013 11:44

Այս օրերին հայ-ռուսական գազային համաձայնագրին տրվեցին ամենատարբեր որակումներ։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց համաձայնագրի տեքստը:

…Եվ այսպես՝ 21  էջից բաղկացած այդ փաստաթղթի առաջին իսկ հոդվածում արդեն տեսնում ենք ՀՀ շահերի եւ իրավունքների ակնհայտ նվաստացում. «Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված (20%) փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների, ստացման անհրաժեշտության, այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»։ Ասել է թե՝ հենց ի սկզբանե այս կետով խաչ է քաշվում ՀՀ՝ որպես պետության, որդեգրած ազատ շուկայական տնտեսական համակարգի եւ ողջ օրենսդրության վրա։

Իհարկե, ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (հոդված 2. կետ 3.) նախատեսված է, որ միջազգային պայմանագրերն առավել գերակա են, այդուհանդերձ, արձանագրենք, որ կամովին եւ ի սկզբանե, թեկուզ ֆորմալ լծակներից հրաժարումը միջազգային պրակտիկայում այլ տերմինով, քան կապիտուլյացիա, չեն կոչում։

Դատելով պայմանագրի հաջորդ կետերից՝ ակնհայտ է դառնում, որ անգամ այն դեպքերում, երբ պարզապես հնարավոր չի եղել շրջանցել ՀՀ օրենսդրությանը ֆորմալ հղումները, ռուսները միանշանակ եւ բաց արձանագրել են, որ չեն պատրաստվում հայկական կողմի հետ «նեյնիմներ անել»։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031