Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թանկ գազ «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասո՞վ, թե՞ էժան գազ առանց այդ բաժնեմասի. «Ազգ»

Դեկտեմբեր 24,2013 11:39

Ի՞նչ պետք է աներ Հայաստանի Հանրապետությունը` անկախ նրանից, թե ո՞վ կլիներ երկրի նախագահը եւ ովքե՞ր կլինեին կառավարության անդամներ: Մեր երկիրը տվյալ դեպքում ունի երկու տարբերակ:

Տարբերակ առաջին` Հայաստանի Հանրապետության իշխանությունը բանակցություններ չի վարում ռուսական կողմի հետ, համաձայնում է նրա կողմից առաջարկվող գազի նոր սակագնին, որը մոտ 30 տոկոսով ավելի բարձր էր ներկայիս սակագնից: Այս դեպքում, բնականաբար, ոչ մի 300 մլն դոլար պարտք էլ չէր կուտակվում եւ «Հայռուսգազարդի» 20 տոկոսի հարց էլ չէր առաջանում: Մենք ունենում էինք ոչ միայն սահմանին մատակարարվող գազի 30 տոկոսով բարձր սակագին, այլեւ մեր բնակարաններում եւ ձեռնարկություններում այրվող գազի` այդ 30 տոկոսից էլ ավելի բարձր սակագին, քանի որ ավելի բարձր արժեքով ապրանքից գանձվող հարկերն էլ տոկոսային առումով ավելի բարձր են լինում:

Տարբերակ երկրորդ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով գազի գնի կենսական նշանակությունը բնակչության եւ տնտեսության համար, բանակցում է Ռուսաստանի հետ ավելի էժան գազ ձեռք բերելու ուղղությամբ եւ հանգում որոշակի պայմանավորվածության` ինչ-որ բան զիջելով դրա դիմաց:

Այսինքն, տվյալ դեպքում տեղի է ունեցել երկրորդ տարբերակը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ բնական գազն իր արտադրության մեջ օգտագործող գործարար կարող է դատողություններ անել, թե ո՞րն է ավելի ձեռնտու տարբերակը` ավելի բարձր գնով գազ «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասով, թե՞ ավելի էժան գազ առանց այդ բաժնեմասի: Սա է հիմնական հարցը: Մնացածը քաղաքական պայքար, շահարկումներ, դատարկաբանություններ են, որին, բացի քաղաքական ընդդիմությունից, մասնակցում են Արեւմուտքից «քաղաքացիական հասարակության ձեւավորման» համար ֆինանսավորվող կազմակերպությունների աշխատակիցները, հեռուստատեսությամբ գռեհիկ հումորով հայտնի շոու բիզնեսի ներկայացուցիչը, մասամբ նաեւ ամբոխային քարոզչության ազդեցության տակ գտնվող եւ գործընթացից այնքան էլ լավ պատկերացում չունեցող մարդիկ:

Ի դեպ, փաստը, որ սոցիալական ցանցերով մի քանի օր շարունակվող` երեկվա ցույցին միանալու կոչերից ու հորդորներից հետո, խորհրդարանի մոտ բողոքի ացիային մասնակցում էին ընդամենը մի քանի հարյուր մարդ, խոսում է այն մասին, որ բնակչության գերակշիռ մեծամասնության համար ավելի ճիշտ տարբերակը էժան գազ ունենալն է եղել, քան թե «Հայռուսգազարդի» 20 տոկոսի պատկանելության հարցը:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031