Հատված ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ (ՄԱՊ-ի Ալիկ) հարցազրույցից:
– Պարոն Պետրոսյան, Ձեզ չի՞ մտահոգում այն, որ այսուհետ Դուք եւս դավաճան եք համարվում։
– Ինչի՞ համար։
– Ո՞ր «կողմ» եք քվեարկել…
– Բայց վաճառված էր 80 տոկոսը, իսկ 80 տոկոսը 4 անգամ շատ է 20 տոկոսից։
– Դուք ուսումնասիրե՞լ եք այն փաստաթուղթը, որին «կողմ» եք քվեարկել։
– էն, որ սենց խոսում են ու սենց ձայն են բարձրացնում… այնպես չէ, որ 20 տոկոս ավել-պակաս ինչ-որ բան է տալու, չկա տենց բան: Եթե 80 տոկոսն իմն է, 20 տոկոսը քոնն է, ես ինչ որոշում ուզում եմ, կայացնում եմ։ 80 տոկոսը տված չէ՞ր, ի՞նչն է փոխվել, ժողովուրդը տեղյակ չէ՞ր, որ 80 տոկոսը ռուսներինն է։ Ես գտնում եմ, որ սա լրացուցիչ…
Նախ՝ առաջիկա 5 տարում գազի գինը չի թանկանալու, որը ոչ մի տեղ երաշխավորված չէ, ու երկրորդն էլ՝ նենց կռիվ եք անում, ոնց որ գազը Հայաստանինն է, տվել ենք Ռուսաստանին։ Իրանք իրանց բերած գազի տերն են, այ քեզ բան։ Հիմա ձեր խոսելուց մի անգրագետ մարդ կմտածի, որ Հայաստանը գազի հանքեր ուներ, տվեց ՌԴ-ին, բայց չեք ասում, որ էդ գազն էդ մարդու սեփականությունն է, կարա չտա էլ ու ասի՝գնա՛, ումից ուզում ես, ա՛ռ ու դու էլ եղի՛ր բաժնետեր։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում