Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից. shamshyan.com

Դեկտեմբեր 24,2013 11:25

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց տվյալները:

Ըստ shamshyan.com– ի, հիվանդանոց տեղափոխվածներն են Renault-ի վարորդը, որը վարել է Երևանի բնակիչ, 58-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է «Սասլայն Տռաս» ՍՊԸ-ի հաշվեկշռում ու օգտագործվում է՝ որպես տաքսի, և ուղևոր՝ Երևան քաղաքի Կորյունի փողոցի բնակիչ, 46-ամյա ճանաչված երգիչ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել նաև Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Էդուարդ Տոնոյանը, ով աշխատում է «Էմ-Էյջ-Փի-Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, Toyota-ի ուղևորներ, նույն ՍՊԸ-ի հաշվապահներ, 28-ամյա Անուշ Կարապետյանը և 33-ամյա Աննա Տոնոյանը: Քննիչի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ Մկրտչյան says:

    Ցավալի դեպք է, անհանգստացած եմ Շուշանի առողջության համար:
    Խնդրում եմ, հոդված հրատարակելիս հետևեք, որպեսզի գրագետ հայերենով գրեք, ի՞նչ է նշանակում «…Renault-ի վարորդը, որը վարել է … Արամ Հովհաննիսյանը»: Իսկ Շուշան Պետրոսյանին ավելի ճիշտ կլիներ անվանել երգչուհի, ոչ թե երգիչ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031