Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գործընթացը հիմնականում ծավալվել է մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում: Բոլոր այդ հատվածները, ինչպես նաև գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:
Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 37 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 24-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 80 տոննա տեխնիկական աղ և շուրջ 160 խմ շլաքային ավազ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն