Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում 12 տարեկան տղաների պայքարում հայաստանցի Արամ Հակոբյանը յոթ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է այդ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Աղջիկների մրցակցությունում 16-ամյա Անի Հարությունյանը վաստակել է 6,0 միավոր եւ եզրափակում է առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ