Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Սպասկի. «Ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 24,2013 11:13

 

Հատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկիի հարցազրույցից:

Ի՞նչ խնդիրներ կարող են լինել Հայաստանի տնտեսության համար ՄՄ մտնելուց հետո։

– «Ճանապարհային քարտեզը» կազմվել  է  պրոֆեսիոնալների կողմից եւ ընդունվել են փոխադարձ որոշումներ։ Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ մեր հայ գործընկերները շատ պատրաստված են եղել։ Խոսակցությունը ընթացել է նույն լեզվով, այսինքն` մենք հասկանում էինք ինչ է պետք, ինչ ենք ուզում եւ հենց դրա համար ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել։

Մի բան կա, բայց ես դա խնդիր չեմ համարում, դա ծրագրի իրականացման ժամկետներն են։ Այդ կետը պետք է իրագործել այն բանից հետո, երբ ճանապարհային քարտեզը կստորագրվի 2 կամ 3 ամսվա ընթացքում, բայց դա սկզբունքային չէ։ Ուղղակի հաշվվել են, թե ռեալ ինչքան ժամանակ դրա վրա կծախսվի։ Հայաստանում էլ կան համապատասխան ներպետական  գործընթացներ, որոնք հարգանք եւ ժամանակ են պահանջում, եւ հենց դրա համար էլ բոլորը դրա հետ հաշվի են նստել։

Նորմատիվ իրավական ակտի շրջանակը հայտնի է, կա այս համաձայնագրի ծավալը, եւ երբ խոսակցություն էր գնում ՄՄ ստեղծելու մասին 2010 թվականին, եւ՛ Բելառոաում, եւ՛ Ղազախստանում, եւ՛ Ռուսաստանում չկար խոր գիտակցում, թե ինչ պետք է անել։

Այս ընթացքում ստորագրվել են մեծ քանակությամբ նորմատիվ կարգավորիչ ակտեր, քանի որ մենք կուտակել ենք համապատասխան փորձ եւ գիտենք ինչպես առաջ գնալ։ Օրինակ՝ 2012 թվականին ուժի մեջ են մտել 17 բազային համաձայնագրեր միասնական տնտեսական տարածքի մասին, սրա հիման վրա էլ որոշում է կայացվել, որ պետք է մշակել լրացուցիչ 50 համաձայնագրեր, որոնց կեսը արդեն իսկ մշակված են։ Այսինքն, գործընթացը գնում է։ Իհարկե այն, ինչ եղել է 2010 թվականին, տարբերվում է նրանից, ինչ մենք այսօր ունենք, քանի որ ինտեգրումը խորացել եւ ընդլայնվել է։ Մեր հայ գործընկերների հետ մենք խոսել ենք հենվելով ոչ թե այն փաստաթղթերի վրա, որ եղել են 3 տարի առաջ, այլ նրանց, ինչ մենք այսօր ունենք։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 Լուսանկարը` pressria.ru-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031