Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատներ վայր դնելու կոչերն անհասկանալի են և անտրամաբանական». «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 24,2013 11:08

 

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

– Երեկ ցուցարարները պահանջում էին վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի քանի պատգամավորներ նշել են, որ չեն պատրաստվում վայր դնել, քանի որ դա ժողովրդի մանդատն է: Ըստ Ձեզ՝ արդյոք մանդատ դնելը ընդհանուր գործընթացների վրա ազդեցություն կարո՞ղ է ունենալ:

– Գիտեք, մանդատներ վայր դնելու կոչերը անհասկանալի են և անտրամաբանական: Նախ, մանդատ վայր դնելով՝ որևէ գործընթացի վրա ազդել հնարավոր չէ, ուղղակի կլինեն նոր ընտրություններ մեծամասնական տարածքներում, իսկ համամասնական ցուցակով այլ մարդիկ կգան առաջ, բայց ի՞նչ կտա դա ընդդիմությանը կամ ոչ կոալիցիոն քաղաքական ուժերին, իմ կարծիքով՝ ոչինչ: Մանդատով պատգամավորին օժտել է ժողովուրդը և ուղարկել ԱԺ, որպեսզի ի շահ ժողովրդի պատգամավորը գործի` ներկայացնելով իր ընտրողների շահերը՝ իր խղճի և համոզմունքների համաձայն:

Պարոն Մարուքյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է այսօր քաղաքացիական հասարակությունը կարողանում պահանջներ ձևակերպել և հասնել նպատակին: Ի՞նչն է խոչընդոտ հանդիսանում որակական փոփոխությունների հասնելու համար:

– Քաղաքացիական հասարակությունը բավականին կայացել է վերջին տարիներին: Եթե նախկինում «քաղաքացիական հասարակություն» ասելով` հասկանում էին միայն ՀԿ-ներին, հիմա ավելի ընդգրկուն իմաստ է ստացել իր բովանդակությամբ: Քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է օրակարգի ձևավորումը և այդ օրակարգի իրագործումը: Կարծում եմ՝ մենք ունենք այսօր այնպիսի քաղաքացիական հասարակություն, որն ունակ է օրակարգ ձևավորելու և այն իջեցնելու քաղաքական որոշում կայացնողներին: Այո, լինում են դեպքեր՝ այդ օրակարգն իրագործվում է, և ունենք դեպքեր, երբ քաղաքական որոշում կայացնողները կաշկանդվում են այդ օրակարգով, սակայն գործում են այլ կերպ, որը բնավ չի նշանակում, որ քաղհասարակությունը պարտվեց քանի որ գործողություններ կան, որոնց արդյունքը ավելի ուշ է վրա հասնում: Կարծում եմ՝ որակական փոփոխությունների հասնելու համար միակ խոչընդոտը մեր քաղաքական համակարգն է, որն այսօր չէ, որ ձևավորվել է. դա քսան տարվա պատմություն ունի: Քաղաքական որակական զարգացումներ ունենալու համար մեզ պետք է ունենալ երկու և ավելի բևեռներ, որն այսօր չունենք:

 Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031