Շախմատային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան երեկ տարածել է հայտարարություն, որով եկող տարվա մարտի 11-ից ապրիլի 1-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարի մասնակիցների համար սահմանել է իրենց մասնակցությունը հաստատելու վերջնաժամկետ՝ 2014 թվականի հունվարի 20-ը:
Հավակնորդների մրցաշարին մասնակցելու են ութ ուժեղագույն գրոսմայստերներ, նրանց մեջ նաեւ՝ Լեւոն Արոնյանը: Հաղթողը 2014 թվականի չորրորդ եռամսյակում աշխարհի թագը կվիճարկի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ