Լրահոս
Օրվա լրահոսը

Նման պայմաններում էթիկայի մասին խոսելը, թերևս ավելորդ է. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 24,2013 11:01

Ընդհանրապես, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը արտառոց էր։ Ոչ իշխանական  4 ուժերի գործողությունների եւ դիրքորոշումների նման միասնականություն հայոց խորհրդարանում չէր արձանագրվել շատ վաղուց։

Հուսադրող է նաեւ այն, որ նման միահամուռությունը դրսեւորվեց Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող եւ նվաստացուցիչ «գազային» համաձայնագրերի տապալման շուրջ։

Հատուկ ուշադրության է արժանի նաեւ նիստի ժամանակ խորհրդարանում գտնվող լրագրողների պահվածքը։ Դահլիճ մուտք գործելու հնարավորություն ունեցող լրագրողներից չորսը պաստառներով կանգնեցին խորհրդարանի առաջ եւ կոչ արեցին չվավերացնել այդ համաձայնագրերը։ Իսկ այն տասնյակ լրագրողները, որոնք այդ պահին գտնվում էին ԱԺ դահլիճին կից լրագրողական օթյակում, իրենց բողոքը արտահայտեցին կրկին պաստառներ պարզելով եւ օթյակը դահլիճից առանձնացնող ապակիներին դմփդմփացնելով։ Նկատենք, որ բողոքի այդ ակցիային մասնակցում էին գրեթե բոլոր լրագրողները, այդ թվում նաեւ իշխանամետ ԶԼՄ-ներում աշխատող։

Երեկ սոցցանցերում քննարկվում էր, թե լրագրողների նման պահվածքը արդյոք լրագրողական էթիկայի խախտում չէ։ Յուրաքանչյուր լրագրող առաջին հերթին քաղաքացի է։ Իսկ երբ մի «քաղաքական» խմբավորում փորձում է երկրի ինքնիշխանության հաշվին երկարաձգել իր իշխանությունը, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Լրագրողները մասնագիտության բերումով ավելի տեղյակ են, թե ինչ է կատարվում, եւ հենց դա է պատճառը, որ նրանք տվյալ դեպքում առաջին հերթին հանդես են գալիս որպես քաղաքացիներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Ի դեպ, լրագրողների ինքնաբուխ ակցիայի ժամանակ դահլիճից ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը դիմում է ԱԺ նախագահին «կոչ» անելով. «Դրանց (լրագրողներին) հանեք ս..տիր արեք»։

Եվ այս հավաքական դաստիարակությամբ ու մտահորիզոնով ՀՀԿ-ն իրեն հարիր առաջնորդի ղեկավարությամբ այսօր որոշումներ է կայացնում Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Նման պայմաններում էթիկայի մասին խոսելը, թերևս ավելորդ է։ Սա արդեն ռազմաճակատ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031