Փորձեցինք տաքսի ծառայություններից տեղեկանալ՝ արդյոք համաձա՞յն են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման հետ եւ ինչ են պատրաստվում անել։
Պատասխանատվության ենթարկված տաքսի ծառայություններից շատերը տեղյակ չէին ՏՄՊՊՀ որոշման մասին եւ մեզնից էին լսում, որ իրենք ճանաչվել են «օրինախախտ» եւ նկատողության արժանացել։
«Մենք տեղյակ չենք, ինչպե՞ս են մեզ տեղյակ պահելու, նամա՞կ են ուղարկելու, եւ ի՞նչ տույժ է մեզ դրա համար հասնելու»,- զարմացած հարցնում էր «Զոլոտոյ դյուկ» տաքսի ծառայության աշխատակիցը։ Նույն պատասխանն ստացանք նաեւ «Պրեստիժ», «Գոլդուեյ», «Հույսի քարավան» տաքսի ծառայությունների աշխատակիցներից։
«Կապոլլո» տաքսի ծառայությունից էլ հետաքրքրվեցին, թե որքան են իրենց տուգանել, եւ որտեղից կարող են հավելյալ տեղեկություն իմանալ։
Կարդացեք նաև
«Արեգ-Նարեկ» տաքսի ծառայության հաշվապահն էլ խնդրեց, որ հեռախոսով ընթերցենք, թե ինչ որոշում է կայացրել ՏՄՊՊՀ-ն։ «Առաջին անգամ ձեզնից եմ լսում, որ մեր տաքսի ծառայությանը նախազգուշացնում են անօրինական քայլեր անելու համար»,- ասաց աշխատակիցը։
Անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է աշխատում ՏՄՊՊՀ-ն, որը ոչ վարույթ հարուցելու, ոչ որոշում կայացնելու մասին չի տեղեկացնում վարույթի սուբյեկտներին եւ ընդամենը հրապարակում է այդ որոշումները:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում