Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիահայության ծանր կացությունը: Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները: Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ ջան, Աստվածաշնչում գրված է, բարեգործություն արա, բայց մի բարձրաձայնի այդ մասին: Հիմա էս հաղորդագրությունը տարածել եք որ ի՞նչ: Դարերի խորքից եկած եկեղեցի եք և ազգային արժեք, մամլո դիվան քեզ մի քիչ համեստ պահի. քո նմանների պատճառով մեր եկեղեցին վարկաբեկվում է: Լֆիկը որ ողորմություն անի ու ցուցադրեն հեռուստատեսությամբ, ասեմ հա դե լավ, բայց որ եկեղեցինէ անում, պետք է անի առանց շուխուռի…