Դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն օրենքի կոպիտ խախտումներով վավերացրեց գազի վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերը, որոնք ստորացուցիչ են Հայաստանի համար: Կապիտուլյացիա հիշեցնող պայմանագրերը սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ըստ Civilnet– ի, վտանգներից մեկն այն է, որ, Հայաստանում գազի մատակարարումն օրերից մի օր կարող է հայտնվել ադրբեջանական կամ թուրքական ընկերությունների վերահսկողության տակ:
Պատգամավորներից մեկի կարծիքով պայմանագրերի վերաբերյալ բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել, այդ իսկ պատճառով այն նվաստացուցիչ է ստացվել: Իրականում, հայկական կողմը մասնակցել է, ընդ որում, նրա անմեղսունակությունն է նման արդյունքի պատճառը: Եթե հայկական կողմը չմասնակցեր բանակցություններին, ապա ռուսական կողմը կենթադրեր, որ Հանրապետական կուսակցությունը չի վավերացնելու այն, և ըստ այդմ, Հայաստանի շահերից բխող մեկ այլ պայմանագիր կպատրաստեր:
Հայաստանի ներկայիս իշխանության անմեղսունակությունը սահմաններ չունի: Սերժ Սարգսյանը փորձում է հնարավորինս արագ վավերացնել Մաքսային միության փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը շուտափույթ դառնա դրա լիիրավ անդամ: Շուտով Հանրապետական կուսակցությունը Մաքսային միության հետ կապված պայմանագրեր կներկայացնի Ազգային ժողով: Եվ դրանք, մեծ հաշվով, չեն տարբերվի «գազային պայմանագրերից»:
Նույնատիպ ճակատագրի են արժանանալու Արցախի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները: Վերջերս Մինսկի խմբի համանախագահները եղել են Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներից մեկի ժամանակ ասվել է՝ բոլոր խնդիրները համաձայնեցված են, մնում են կարգավիճակի և միջանցքի լայնության հարցերը: Այսինքն, Սերժ Սարգսյանն ազատագրված տարածքները հանձնելու համաձայնություն է տվել՝ միաժամանակ քննարկելով կարգավիճակի հարցը: Հնարավոր է, որ նա նաև կողմ լինի Արցախի՝ Ադրբեջանի կազմում միջանկյալ կարգավիճակին:
Արմեն Գրիգորյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում