Դեկտեմբերի 24-ի առավոտը Հայաստանի համար փաստորեն մեր նորագույն պատմության ամոթալի առավոտներից մեկը եղավ: Չենք ուզում ավելորդ զգացմունքայնություն և լալահառաչություն դրսևորել և ասել, թե, օրինակ, կարելի է այսուհետ այդ օրը օրացույցում այլևս սևով ներկել: Ոչ, գլխին մոխիր ածելու կարիք ամենևին չկա:
Իշխանությունները հերթական անգամ արել են իրենց գործը, և արվածը իսկապես դաժան, հանցավոր բան է պետության և նրա քաղաքացիների հանդեպ, սակայն եթե պետության ու քաղաքացիների հանդեպ մենք ինչ-որ հանցավոր բան ենք արված տեսնում, հետևաբար տեսնում ենք, այնուամենայնիվ, պետություն և քաղաքացիներ: Իսկ դա արդեն վատ չէ: Որովհետև եթե կա պետություն ու առավել ևս՝ քաղաքացիներ, ուրեմն կան նաև ելքեր ներկայիս վիճակից, ինչքան էլ որ այն ծանր լինի:
Եվ ուրեմն գլխին մոխիր ածելու կարիք ամենևին չկա: Կա ընդամենը ամեն մի սխալից և հաջողությունից առավելագույն հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն, սխալները հասկանալու, հակառակորդներին ավելի լավ ճանաչելու անհրաժեշտություն: Սա մի պայքար է, որն անընդհատ է լինելու, նույնիսկ, երբ մենք համարենք, որ հաղթել ենք վերջնականապես, հաղթել ենք լիովին, նույնիսկ եթե Հայաստանում հաստատենք ժողովրդի իշխանություն, իրավունքի, քաղաքացու, արդարադատության իշխանություն: Միևնույն է՝ սա մի պայքար է, որ պետք է տարվի նաև այդ դեպքում, որովհետև ռևանշի վտանգը միշտ առկա է լինում, և ինչպես ասում են՝ առաջատարությունը պահելը նույնքան դժվար է, որքան այն ձեռք բերելը, իսկ հաճախ էլ՝ նույնիսկ ավելի դժվար:
Եվ ուրեմն մենք պետք է տրամադրվենք երկար պայքարի, պարզապես պետք է մտածենք այդ պայքարն առարկայացնելու, այդ պայքարի ընթացքում ոչ թե ընտիր և պաթետիկ կարգախոսների ներքո միմյանց միջև բաժանարար գծեր առաջացնելու, այլ միավորող թեզիսներ առաջ քաշելու, միավորող քննարկումներ կազմակերպելու, միավորող ձևաչափեր գտնելու մասին:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում