Գրոնինգենում ընթացող շախմատի տարեվերջյան փառատոնում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Էլինա Դանիելյանը երրորդ տուրում խաղատախտակի առջեւ հանդիպեցին միմյանց հետ ու ոչ-ոքի խաղացին: 2,5-ական միավորով Զավենը մրցաշարային աղյուսակում 8-րդն է, Էլինան՝ 14-րդը:
Մեր երրորդ մասնակիցը՝ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, երկրորդ տուրում պարտվելուց հետո երեկ հաղթանակ տարավ եւ 2,0 միավորով 26-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ