Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի մասին. «Հայկական կողմի շահը պաշտպանող որեւէ մի դրույթ չեմ տեսել». «Հրապարակ»

Դեկտեմբեր 24,2013 10:30
Vahagn Xachatryan

«Գազպրոմն» այս պայմանագրով դառնում է պետություն պետության մեջ»,- այսպես բնութագրեց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանն այն բացառիկ կարգավիճակը, որը ձեռք է բերում ռուսական էներգետիկ գիգանտը դեկտեմբերի 2-ի պայմանագրով։

Փաստորեն, այս պայմանագրով պետությունը ոչ մի վերահսկողություն չի՞ կարող իրականացնել, ոչ մի լծակ չի՞ տրվում ՀՀին, որ միջամտի ինչինչ իրավիճակներում։

– Ոչ։ Որեւէ հսկողական մեխանիզմ չկա։ Այս պայմանագրում հարկային օրենսդրության դրույթներ են մտցված, որոնք երբեք միջազգային փաստաթղթերում չեն լինում։ Միջազգային պայմանագրերում սովորաբար ավելի կարեւոր հարցադրումներ են տեղ գտնում։ Բայց ես հասկանում եմ, որ «Գազպրոմն» այնքան մեծ կասկածներ ունի ՀՀ իշխանության

նկատմամբ, որ պայմանագրի մեջ օրենք է մտցնում միայն իր համար։ Եթե հարկային օրենսդրությունը վերցնենք, ապա այնտեղ պետք է առանձին գլուխ մտցնել՝ հատուկ «Գազպրոմի» մասին։

Որ նայում եք փաստաթուղթն ամբողջությամբ, տպավորություն է, թե հայկական կողմից, երեւի, մարդ չի եղել կամ եղել է մարդ, որը միայն գլուխը վերեւ-ներքեւ է արել, համաձայնության նշան տալով։ Ձախ ու աջ չի արել։ Այդ պահին իր մարմնի ունակությունները միայն այդ ուղղությամբ են աշխատել։ Այստեղ հայկական կողմի շահը պաշտպանող որեւէ մի դրույթ, նախադասություն չեմ տեսել, չկա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031