Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը տեղն է, Վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ, ուղղակի նման դեպքերում պահում ենք Վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հսկողության տակ լինի»,- նշեց Անատոլի Գնունին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ վթարի հետեւանքով իրենց մոտ, բացի Շուշան Պետրոսյանից, տեղափոխվել է եւս երկու հոգի, որոնք հրաժարվել են հոսպիտալացումից։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում