Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացատրվելու» պահանջարկ կա

Դեկտեմբեր 24,2013 13:30

Ազգային ժողովը երեկ վավերացրեց գազի վերաբերյալ ստորացուցիչ, մեր ազգային շահերին եւ ինքնիշխանությանը հակասող համաձայնագիրը, որը 30 տարով էապես սահմանափակում է ՀՀ նախագահների, Ազգային ժողովների եւ կառավարությունների գործունեությունը: Գիտեմ, որ իմ կարծիքը ամբոխահաճո չի հնչի, բայց պիտի ասեմ. չվավերացնելը կնշանակեր հրաժարվել ռուսական գազից, որովհետեւ «Գազպրոմը» (Կրեմլը) չէր համաձայնի մեզ հետ բանակցել այլ վերապահումների կամ նոր համաձայնագրի շուրջ՝ կպատժեր «չորով»:

Սկզբունքորեն կարելի է գնալ նաեւ այդ ճանապարհով, բայց այդ դեպքում իշխանության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք կկարողանան ժողովրդին բացատրել՝ հանուն ինչի՞ նա պետք է նոր զրկանքներ կրի: Այս իշխանության մեջ նման մարդիկ գոյություն չունեն՝ նրանք չունեն բավականաչափ հեղինակություն, որպեսզի նման բան առաջարկեն ժողովրդին: Այնպես որ՝ երեկ Ազգային ժողովի մեծամասնությունը չէր կարող դեմ քվեարկել այդ նվաստացուցիչ համաձայնագրին, որի պատասխանատուն կառավարությունն է՝ իր ոչ պրոֆեսիոնալ եւ գուցե՝ կոռուպցիոն գործելակերպով: Հետեւաբար՝ բողոքել պետք էր այդ գործելակերպի, ոչ թե պատգամավորների քվեարկության դեմ:

Այստեղ կա նաեւ կառավարության եւ ընդհանրապես իշխանության հաշվետվողականության խնդիրը: Գաղտնի բանակցություններ գազի գնի վերաբերյալ, բնականաբար, կարող են լինել, եթե դրանք տեղի են ունենում երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ: Բայց եթե խոսքը պետության, այսինքն՝ մեր, քաղաքացիներիս շահերի մասին է, այն մասին, որ մեր «վզին» նոր պարտքեր են դրվում, իսկ ապագա 30 տարվա իշխանությունների «վզին»՝ որոշակի պարտավորություններ, ապա այստեղ երեք տարի «գաղտնիք պահելը» խիստ կասկածելի է թվում:

Ընդհանրապես իշխանությունը, կարծես թե, ցանկություն չունի քաղաքացիների հետ «բացատրվելու»: Վերջին՝ ամենաթարմ օրինակը: Քննարկվում է չարաբաստիկ համաձայնագիրը, ելույթ են ունենում խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՀԿ-ի անունից խոսքը տրվում է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, եւ, ըստ տրամաբանության, այստեղ է, որ մեծամասնությունը պետք է կետերով բացատրեր, փաստարկներ բերեր, թե ինչու է կողմ քվեարկում այդ համաձայնագրերին (իսկ դրանք, կրկնեմ, կային): Բայց պարոն Սահակյանը ելույթ է ունենում գոնե ինձ համար անհասկանալի թեմայով, ընդ որում՝ որոշ արտահայտություններ այդպես էլ մնում են «չվերծանված»:

…Խնդրում եմ անհամեստություն չհամարել, բայց ուզում եմ հիշեցնել. երբ 1992-94 թվականներին Ռուբեն Շուգարյանը, իսկ այնուհետեւ՝ ես, զբաղեցնում էինք ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը, մենք շաբաթը առնվազն մեկ անգամ, իսկ սովորաբար՝ ավելի հաճախ, ճեպազրույց էինք տալիս եւ պատասխանում էինք բոլոր լրատվամիջոցների բոլոր հարցերին: Այն ժամանակ այդպես էր ընդունված:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հարգելի Արամ,
    Սկսեմ վերջից. որևէ իշխանությւոն` ներառյալ այն ինշանությունը, որի անունից դուք ինչ-որ բացատրություններ կամ հիմնավորումներ էիք տալիս /դա իհարկե ձեր մեղքը չէր. այդպիսին են խաղի կանոնները/ երբևէ ժողովրդին ամբողջ ճշմարտությւոնը չի ասում; Այլապես անհնար կլիներ կառավարելը: Ըստ սահմանման` իշխանությւոնը պետք է մտածի պետության ՟ձեռի հետ էլ իր մասին/ և շատ հաճախ որոշումներ է կայացնում, որոնք ժողովրդին դուր չեն գալիս: Որպես բացառություն այս համաձայնագիրը այն դեպքն էր, որ եթե հանրաքնե լինել, ապա գոնե մի 80 տոկոսը կփնթփնթար, բայց հավանություն կտար այդ համաձայնագրին;
    Բայց ժամկետի առումով սա արտառոց համաձայնագիր է; Սակայն այս դեպքում կարծում եմ իշխանությունը առաջնորդվում է “Քառասուն տարում յա էշը կմեռնի, յա իշատերը” սկզբմունքով; Եվ կարծում եմ իրավացի է; Քանի-քանի պայմանագիր սկսած Սան Ստեֆանոյից այնպես էլ չկատարվեց; Այնպես որ այսօրվա խնդիրը լուծելով` լուծվում է հենց այսօրվա խնդիրը; Ես իհարկե քառասուն տարի չեմ ապրի` տեսնելու համար այս ամենի արդյունքը, բայց կարծում եմ շատ ավելի շուտ կպարզվի, թե սա մեզ ուր է տանում;

  2. Galust Yenokyan says:

    Ինձ համար շատ հէտաքրքիր է, արդյոք ընդդիմադիր պատգամորները փորձում են պարզել թե էդ 300 միլլիոն դոլարի պարտքը որ տվեցին… շվեյցարական… բանկերի վրա չի փոխանցվել … «հարգված» Սերժանտի ծախսերը ախր գնալով մեծանում են …բարձր գազի գինը…տաքսու գները…տակից ոնց է դուրս գալու էս եկող նոր տարում…

  3. Maxim says:

    Այս ողբերգական գազի պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ, կարելի է մի բան հաստատ
    ասել, որ իշխող համակարգը իր բոլոր օղակներով, գտնվում է բարոյական դեգրադացիայի վերջին
    աստիճանում, երբ մի կիսագրագետ, հետամնաց, գավառական, իր գողանը թաքցնելու համար, և հետագա հետապնդումներից պաշտպանվելու նպատակով, Ռուսաստանին է հանձնում այն՝ ինչ որ
    վերջինս ցանկանում է,՝ դիմացը ստանալով ,,հավանաբար բանավոր,, երաշխավորագիր, որ նրանց հետապնդնան դեպքում երկու վերջին՝ հանցագործ, ինքնակոչ նախագահները կստանան քաղաղական ապաստան՝ Ռուսաստանում։
    Նրանց՝ անմարդկային, անասնական, բնազդով են ուղորդվում նաև նրանց կուսակիցները, ովքեր լի
    տաշտակից լափելու վայելքի դիմաց, պատրաստ են գնալու ցանքացած ստոր քայլի,՝ ինչին որ գնում են։
    Հարկավոր է՝ սփյուռքը առանց սեթեվեթությամբ համախմբվի երկրի առողջ ուժերի շուրջ,՝ ընդեմ խուժանի, որը կործանում է երկիրը, և նշված օրը նշված ժամին, գոնե հարյուր մարդ տարբեր երկրներից ներկա լինեն հայրենիքում։ Նրանց մեջ՝ միանշանակ կլինեմ և ես։

  4. alfred says:

    Իսկ ինչու է ստորացուցիչ,ով կարող է ասել,Հայաստանը գազ չունի եվ 3Օ տարով պայմանագիր է կնքել էժան գնով ,ինչն է ստորացուցիչ,

  5. Azad says:

    Գազային Համաձայնագիրը պետական ճնշումի հետ ոչ մի կապ ունի: Ընդհակառակը՛ Իմ հասկացողությամբ նա ամրագրում է երկու առավելություններ Հայաստանի օգտին:

    Առաջին. Քառասուն տարվան ժամանակամիջոցով նա Հայաստանը ապահովում է անընդմեջ գազային մատակարարումով:
    Երկրորդ. Նա պայմանադրում է Ռուսաստանին՛ գազը վաճառել ներկայիս համաձայնված զեղջյալ նվազագույն գնովշ որը մնալու է անփոփոխ ՛ չնայած միջազգային գների հավանական աճումին, Հատկապես ինֆլացիայի դեպքում: Անընդմեջ Մատակարաման և գնի նվազագույնի վրա սառեցման առավելություներ: Նվազագույն գինը հավասար պիտի լինի Ռուսաստանում առկա գնին. Ռուսաստանը ոչ մի երկրի չի տվել. Նման: Արևմտյան որևե երկիր էսպիսի ամրագրյալ քործարքի մեջ չի մտել ի նպաստ հակառակ կողմին: Հայաստանին մատուցված տնտեսական այս մեծ շնորհը անգիտանալ և տենդենցիոզ խեղաթյուրումով ներկայացնել Ռուսական բարիացակամությունը, ինձ շատ կներեք, մոտենում է հային սովորական դարձած անշնորհակալ շովինիզմին:

  6. Armen says:

    Հարգելի Արամ,

    Սկսեմ վերջկն պնդումիցդ, դու ասում ես ամեն շաբաթ ամենաքիչը 1 անգամ ինֆորմացիա էիր տալիս, եթե հիշողությունս չի դավաճանում էդ տարինեին, ոչ հոսանք ունեինք, որ այդ ինֆորմացիան հեռուստացույցի, ռադիոի..միջոցով իմանաինք, ոչ էլ միջոց թերթ առնելու(հիշեցնեմ աշխատավարձս 4000 դրամ էր ու ամիսներով չէինք ստանում) Ինչքան հիշում եմ , այդ ժամանակ կառավարությունը և իշխանությունը սրոշումներ , օրենքներ էր ընդունում ու մենակ ինքն էր տեղիակ, ժողովուրդին սխալ քաղաքանության շնորհիվ(ատոմակայանի փակումով) զրկել էին ամենատարական հնարավորություններից:
    Մյուս կողմից կարրծում եմ, ինչքան շատ ռուսները հետաքրքրություն ունենան Հայաստանում այնքան էլ մեծ կլինի հետաքրքրությունը Հայաստանը, որպես պետություն գոյություն ունենալը:Մեկ է Հայաստանը երևի մոտակա 30 տարին միայն ռուսներից կկարողանա գազ ստանալ: Հետո տոր կառավարություները ցանկության դեպքում կկարողանան այդ պայմանագրից ոչ օֆիցիալ հրաժարվեն, օրինակ արևից էներգիաի ստացումով, այդպես բնակչությունը կունենա գազին փոխարինող հայրենական “հումք”: Համ էլ ամեն բնակիչ օգտագործացին ‘ հաշվիչին, համապատասխան մուծում է: Չօգտագործելով էլ կկարողանա, եթե մյուս էներգիա աղբյուրը մատչելի լինի, այդ ամենի վրա ազդել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Տեղեկատվություն ատոմակայանի փակման եւ բացման մասին:

      7 декабря 1988 года в 11 ч 41 мин в северных районах Армении (г. Спитак) произошло землетрясение силой свыше 7 баллов (MSK-64). И хотя атомная станция полностью сохранила свою работоспособность, Постановление № 24 от 15 января 1989 года Совета Министров Армянской ССР гласило: « … Учитывая общую сейсмическую обстановку в связи с землетрясением на территории Армянской ССР… остановить первый блок ААЭС с 25 февраля и второй блок с 18 марта 1989 года՞ Աղբյուր՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%90%D0%AD%D0%A1 : Այդ պահին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտում էին: Նույն աղբյուրից՝ Правительство независимой Республики Армения 7 апреля 1993 года принимает решение: «О начале восстановительных работ и возобновлении эксплуатации второго энергоблока Армянской АЭС». 5 ноября 1995 года был запущен 2 энергоблок ААЭС, находившийся в законсервированном виде шесть с половиной лет:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031