1.Ես երջանիկ եմ, որ տեսել եմ 88-90 թթ. ազգային զարթոնքը: Երբ Գերագույն խորհրդի նիստերում փոքրամասնությունը կարողանում էր համոզել մեծամասնությանը՝ պետության, ժողովրդի, ազգային արժանապատվության հետ կապված որեւէ հարցում իշխանություններին հակադիր կերպ քվեարկել: Եվ հիշում եմ այդ «հակա» քվեարկողների երջանիկ, ազատագրված, մաքրված դեմքերը…
Հիմա՝ այս մեծամասնության պարագայում, դա ինձ անհնարին բան է թվում: Չեմ կարողանում պատկերացնել այդ 77-ի մեջ մեկին, գոնե մեկին, որը որեւէ հարցում,անգամ ամենակարեւոր՝ կենաց-մահու հարցում, դեմ կգնա իր շեֆերին, եթե անգամ այդ շեֆերից անմիջականը Գալուստ Սահակյանն է: Գաղափարական, զգայական, հոգեւոր, ինտելեկտուալ, բարոյական որեւէ չափանիշ, իմ պատկերացմամբ, չի կարող նրանց ստիպել մոռանալ այս պահի շահը՝ լինել իշխանության մեջ, վայելել իշխանություն լինելու բարիքները: Այսքան «պրագմատիկ», այսքան «ռացիոնալ», այսքան անդրդվելի, այսքան շահախնդիր մեծամասնություն…
2. Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, անկախ նրանից, թե որքանո՞վ էր արդյունավետ, որքանո՞վ էր պատգամավորի գործունեությանն առնչվում, ինձ համար ընդունելի է եւ ոգեւորիչ. ընդդիմադիր քաղաքական գործիչը, տեսնելով եւ գիտակցելով, թե ինչ «անկոտրում պատ» է իր առջեւ՝ հանձին վերը նկարագրածս մեծամասնության, անում էր հնարավոր եւ անհնար ամեն ինչը՝ այդ կարգի մեծամասնության դեմ պայքարելու համար: Պատերազմում՝ ինչպես պատերազմում` à la guerre comme à la guerre: Նա իր աշխատավայրում էր եւ անում էր ընդդիմադիրի իր աշխատանքը, որը տվյալ դեպքում կայանում էր օրինագիծն անցկացնելու իշխանական մեծամասնության անզուսպ ցանկությունը որեւէ, օրենքով չարգելված ձեւով ձախողելը:
3. Լրագրողները… Չեմ պատկերացնում բժիշկի, որը կթողներ վիրահատարանում հիվանդին՝ հիվանդանոցում հայտնված գողի հետեւից վազելու եւ բռնելու համար: Չեմ պատկերացնում վագոնավարին, որը կթողներ գնացքի ղեկը՝ գնացքում ծագած ծեծկռտուքը կանգնեցնելու կամ հրդեհը հանգցնելու համար: Այս ծայրահեղ օրինակները բերում եմ, որովհետեւ Ազգային ժողովում քաղաքացիական կեցվածք դրսեւորած լրագրողներին հերոսացնողները խոսում էին այն մասին, որ օրհասական եւ ճակատագրական պահ էր, դրա համար նրանք ստիպված գնացին այդ քայլին՝ լքեցին իրենց պոստը եւ որպես քաղաքացի հայտնեցին իրենց բողոքը:
Ազգային ժողովի նիստերը լուսաբանելու գնացած լրագրողի մասնագիտական պարտքն է՝ իր ընթերցողների համար լուսաբանել այնտեղ կատարվող իրադարձությունները, ոչ թե դառնալ իրադարձության կիզակետ:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի շենքից դուրս ակցիային բազմաթիվ լրագրողներ էին մասնակցում, որոնք եկել էին այդտեղ՝ հենց այդ նպատակով, գործից դուրս, որպես քաղաքացի: Նրանք ոչ մի էթիկա չեն խախտել: Իսկ եթե նրանց գործողությունները լուսաբանելու եկած օպերատորը թողներ իր տեսախցիկը կամ լրագրողը՝ իր ձայնագրիչը, եւ սկսեին նրանց հետ համատեղ կոչեր անել եւ ցուցապաստառներ պարզել՝ դա կլիներ ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը՝ Lurer.com-ի
Հարգելի Մելանյա,
ինչքան գիտեմ Դուք և այլ լրագրողներ մտերիմ եք Առավոտի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ և նա այդ 77-ից մեկն է:Ինչպես եք շփվում մի մարդու հետ որին գաղափարական, զգայական, հոգեւոր, ինտելեկտուալ, բարոյական որեւէ չափանիշ, Ձեր պատկերացմամբ, չի կարող նրան ստիպել մոռանալ այս պահի շահը՝ լինել իշխանության մեջ, վայելել իշխանություն լինելու բարիքները,ադսքան «պրագմատիկ», այդքան «ռացիոնալ», այդքան անդրդվելի, այդքան շահախնդիր մարդու հետ?
Էրեխեք, լա՜վ էլի. լավ ասվեց, իսկական մանկամսուր: Սա ձև չէ, պետք է ավելի գլոբալ մտածել, ուժերն ուղղել համակարգային փոփոխություններ անելուն, եթե իհարկե, վստահություն կա, որ ժողովուրդը մինչև վերջ ու հավատքով կկանգնի հեղաշրջում անողների կողքին, ինչպես կանգնեց 88-91-ին: Ժողովուրդը դա այն մի քանի երեխան չէ՝ դարպասների մոտ՝ թռվռալուց և ծիծաղելուց: Ժողովրդին լուրջ երաշխիքներ են պետք:
Ցավոք, այստեղ ևս երրորդն ավելորդ էր, թեև համոզված եմ, որ հոդվածը գրվել է հենց երրորդի համար …
Փորձեմ հիմնավորել.
Պատկերացնենք Հայաստանի հանրապետություն, 2013թ., մի արդար դատավարության նիստ / կարծում եմ, որոշ ջանքեր գործադրելուց հետո կարելի է պատկերացնել/
Դատավորը հրապարակում է արդար դատավճիռը, բայց հանկարծ դահլիճից մի քյառթու գոչելով. ՛՛Արա էս ում ախպորն եք դատում, գիտե՞ք ինքը ով ա…՛՛ գոչելով մոտենում է դատավորին:
Որպեսզի իմ սուբյեկտիվ կարծիքը չներկայացնեմ, դիմենք դատարանի քարտուղարի արձանագրությանը.
-Դահլիճից մի քյառթու, սառը զենքը ձեռքին, հայհոյանքների տարափ տեղալով մոտեցավ դատավորին. առաջին հարված՝ դիպավ ձեռքին, երկրորդ հարված՝ ձախ ազդրին, երրորդը՝ վրիպեց, չորրորդը՝ վերջապես կպավ կրծավանդակի ձախ մասին, որից հարգելի դատարանը նախ ծնկեց, ապա բերանքսիվայր տապալվեց, հնարավոր է՝ իր իսկ արյան լճակի մեջ…
Այստեղ, կոպտորեն խախտելով իմ մասնագիտական պարտականությունները ակամայից արտաբերեցի. Ինչպիսի՜ դաժանություն…, այդ պահին այդ քյառթուն շրջվեց դեպի ձախ՝ մոտ 90 աստիճանով և հնչեցրեց իր չարտոնված հարցապնդումը.
Ինչ ասիր ախչի՞…, ապա մի ոստյունով հասավ ինձ, փորձեց քաշել իմ գիսակներից, հավանաբար հետագայում հարմար կերպով խողխողելու նպատակով, սակայն այդ քաղաքացին տվյալ պահին հաշվի չէր առել, որ կեղծամ եմ կրում, որն իհարկե, մնաց նրա ձախ ձեռքում, / քանի որ աջ ձեռքը զբաղված էր սառը զենքը պահելով /, ինչից այդ քաղաքացին ակնհայտորեն կորցրեց հավասարակշռությունը, և քանի որ նրա կոշկների ներբանները, հնարավոր է նաև ամբողջ տակացուն, պատված էին մածուցիկ կարմիր հեղուկով, ըստ իմ տպավորության՝ անմեղ արյունով, ապա այդ քաղաքացին, այդպես էլ չգտնելով իր կորցրած հավասարակշռությունը, մեջքի վրա ցած ընկավ հարթակից, գլուխը զարնելով սալահատակին, այստեղ ես՝ դատարանի քարտուղարս դադարեցնում եմ արձանագրումը, քանի որ կեղծամիս բացակայության պատճառով իմ արտաքին տեսքը այլևս չէր համապատասխանում դատական օրենսգրքի պահանջներին…
Հարգելի Նարեկ, երեւի նկատեցիք, որ որակումները տրված են խորհրդարանական մեծամասնությանը՝ որպես քաղաքական միավորի «Այսքան «պրագմատիկ», այսքան «ռացիոնալ», այսքան անդրդվելի, այսքան շահախնդիր մեծամասնություն»:
Ինչ վերաբերում է Մարգարիտին, այո, անձամբ ես եւ Առավոտից շատ-շատերը Մարգարիտի հետ տարիների մտերմություն ունենք: Բարեբախտաբար եւ Մարգարիտը եւ Առավոտի աշխատակիցները այնպիսի անմաքուր բանի համար, ինչպիսին քաղաքականոսթյունն է, ընկերների հետ հարաբերությունները չեն փոխում: Մենք շարունակելու ենք մնալ ընկերներ՝ անկախ իմ, մյուսի, մյուսի մարդկային թերություններից կամ քաղաքական համակրանքներից:
Սակայն ես նաեւ կարծում եմ, որ Մարգարիտը՝ մյուս ՀՀԿ-ական պատգամավորների նման, դեմ չի գնա իր կուսակցության որոշմանը, այլապես նա գիտակցված եւ հասուն տարիքում չէր անի իր այդ ընտրությունը՝ դառնալ այն ՀՀԿ-ի անդամը, ինչպիսին էր այդ կուսակցությունը, երբ նա միացավ այդ թիմին, եւ սկսեց նույն չափով կրել պատասխանատվություն այդ կուսակցության արածների համար՝ այդ պահից ի վեր: Դա իր ընտրությունն է, որին ես՝ որպես ընկեր, ուզեմ-չուզեմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց դրա բեռը կրում է միայն ինքը:
Արդյո՞ք միայն ինքը: Փորձեք անաչառ պատասխանել:
Հանրապետական կուսակցությունը այսօր գնում է ակընհայտ հանցագործությունների: Մարգարիտ Եսայանը դրանց մասնակիցն է: Թե՞ հանրապետական կուսակցությունը չի գնում հանցագործությունների, այդ ամենը մեզ թվու՞մ է: